Բանակցություններից ԼՂՀ դուրս մնալը որևէ մեկի մեղքը չէ. Օսկանյան
«Այն, ինչ իմ ոլորտին էր վերաբերում տաս տարիների ընթացքում, իհարկե, ես պատասխանատու եմ: Եթե կա որևէ թերացում, քննադատություն, ես պատաստ եմ դրանք լսել, եթե համաձայն եմ՝ ընդունելու: Խնդիր չունեմ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ նախկին արտգործնախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Վարդան Օսկանյանը՝ պատասխանելով իր ԱԳ նախարար լինելու տաս տարիների ընթացքում թերացումների մասին:
Նա նշեց, որ, օրինակ, ասուլիսի ժաանակ նշվեց ԼՂՀ-ի բանակցություններից դուրս մնալու հանգամանքը. «Ասեմ՝ դա որևէ մեկի մեղքը չէ: 1997 թվականին, ես փոխնախարար էի, բայց, այո, վարում էի բանակցությունները, Ադրբեջանը եկավ բանակցությունների ու պայմաններ դրեց, քանի որ լիսաբոնյան հայտարարություն էր եղել, որտեղ ասվում էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Դրանից հետո Ադրբեջանը Մոսկվայում եկավ ու ասաց, որ այդպիսի որոշում է եղել, պնդեց, որ արդեն փոխվի բանակցությունների բովանդակությունը: Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունները մերժեցին: Դրանից հետո Մինսկի խմբի բանակցություններն ուղղակի դադարել են: Մեղավորն Ադրբեջանն է: Ադրբեջանը պնդեց ինչ-որ բանի վրա, որը մեզ համար անընդունելի էր, դուրս եկանք բանակցություններից:
Այսինքն մեղադրել որևէ մեկին՝ ոչ այդ օրվա իշխանություններին, ոչ բանակցություններ վարողին, ճիշտ չէ»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Այսօրվա գործող իշխանություններին դեմ եմ. Պաշտպանության նախկին նախարար
- Ալիկ Միրզաբեկյանի և մյուսների պաշտոնանկությանը դեմ եմ եղել. Սեյրան Օհանյան
- Հայաստանում զենքով հարց լուծելու տարբերակն անընդունելի է. Օհանյան
- Վահագնի թաղամասում ես բնակվում եմ վարձով. Սեյրան Օհանյան
- Պավլիկ Մանուկյանի հետ միջադեպ իմ աշխատասենյակում եղել է. Օհանյան
- Ակնհայտ է, որ Սամվել Բաբայանի համակրանքն այս պահի դրությամբ մեր ուղղությամբ է. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք
- Ես անձամբ բանակին չեմ ուղղորդել ընտրություններում. Սեյրան Օհանյան
- Մենք մեր փորձով կկարողանանք Ղարաբաղի բանակցությունները դնել ճիշտ ուղու մեջ. Վարդան Օսկանյան
- Միամտություն կլինի կարծել, որ դիմադրության դեմ քայլեր չենք ձեռնարկելու. Օհանյան
- «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբը ղեկավարելու է Արմեն Մարտիրոսյանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին