
Սեյրան Օհանյան. Շնորհակալ եմ, տղե՛րք
Պաշտպանության նախկին նախարար, այժմ պատգամավորության թեկնածու Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել Հատուկ գնդի վետերաններին:
«Հատուկ գնդի հարգելի’ վետերաններ, ազատամարտիկներ՝ իմ թա՛նկ եղբայրներ
հպարտությամբ և հուզմունքով կարդացի Ձեր որոշումը՝ «Հատուկ գնդի վետերանների» ՀԿ հայտարարությունը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին միանալու մասին։
Քաղաքական պայքարում, ինչպես և մարտում, շատ կարևոր են ոգին, վստահությունն ու հավատը սեփական ուժերի և հաղթանակի նկատմամբ։
Միասնությունը ուժ է։ Եվ ինչպես միասին կերտել ենք հաղթանակը Արցախյան գոյամարտում, այնպես էլ միասնական բարեկեցիկ, արժանապատիվ ապագա ենք կառուցելու մեր ժողովրդի համար։
Շնորհակալ եմ, տղե՛րք։
Հարգանքով՝ Սեյրան Օհանյան»,-գրել է Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում:
Հիշեցնենք, «Հատուկ գնդի վետերանների» վարչությունը երեկ հայտարարեց իր որոշման մասին. «Իր աջակցությունն ու զորակցությունը հայտնել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին»: