Փաստաբաններին խոչընդոտելու հարցերով Արա Զոհրաբյանը կհանդիպի Արփինե Հովհաննիսյանի հետ
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը քրեակատարողական հիմնարկներում փաստաբանների խոչընդոտելու դեպքերի կապակցությամբ փետրվարի 20-ին հանդիպելու է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ։ Այդ մասին Panorama.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց ՓՊ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
«Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը պայմանավորվածություն է ձեռք բերել Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ երկուշաբթի հանդիպելու և հարցը քննարկելու վերաբերյալ», -փոխանցեց Խաչատրյանը:
Հիշեցնենք՝ օրերս դեպքեր են գրանցվել, երբ քրեակատարողական հիմնարկներում խոչընդոտել են փաստաբանների մուտքը, խուզարկել նրանց և խոչընդոտել մասնագիտական գործունեությանը:
Փաստերի առթիվ Փաստաբանների պալատի նախագահը դիմել էր Արդարադատության նախարարին: Քրեակատարողական վարչությունից էլ արձագանքել էին կատարվածին: Այնուհետև նման վարքագծի դրսևորումներ արձանագրվել են նաև ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում՝ տարբեր փաստաբանների նկատմամբ:
Նկատենք, որ փաստաբան Մուշեղ Շուշանյանին «Արմավիր» ՔԿՀ վարչակազմն այսօր արդեն երկրորդ անգամ թույլ չի տվել տեսակցել իր պաշտպանյալներ՝ Վարուժան Ավետիսյանին և Ժիրայր Սեֆիլյանին:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանին խուզարկելու դեպքի կապակցությամբ ԱՆ ՔԿՎ-ն պարզաբանում է տարածել
- Փաստաբանը պաշտպանված է խուզարկությունից իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս. ՄԻՊ
- Փաստաբանների պալատը փաստաբան Շուշանյանի հարցով դիմել է արդարադատության նախարարին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին