«Արսենալի» ֆանատները վերադարձնում են «Բավարիայի» հետ խաղի տոմսերը
«Արսենալի» երկրպագուները դժգոհ են մնացել «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման ժամանակ թիմի ցուցադրած խաղից։ Նրանք սկսել են տոմսարկղեր վերադարձնել «Բավարիայի» հետ պատասխան հանդիպման տոմսերը։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։ Առաջին խաղում կրած ջախջախիչ պարտությունը հիասթափեցրել է բազմաթիվ երկրպագուների։
Սովորաբար «Արսենալի» մարզադաշտը խաղերի ժամանակ լեփ-լեցուն է լինում, և տոմս գտնելը շատ ծանր խնդիր է դառնում։ «Բավարիայի» հետ խաղից անմիջապես հետո ազատ տեղեր են հայտնվել շատ սեկտորներում։ Միևնույն ժամանակ հայտնի չէ՝ դա արդյոք կազմակերպված բոյկո՞տ է, թե պարզապես շատերն են հիասթափվել իրենց սիրելի թիմի խաղից։
«Բավարիայի» հետ հանդիպման տոմսերը վաղուց էին վաճառվել, սակայն հիմա ցանկացողները կարող են տոմսեր գնել Չեմպիոնների լիգայի խաղի համար։