«Բավարիան» ուզում է գնել Բելոտտիի տրանսֆերը
«Բավարիայի» մարզչական շտաբը մտադիր է հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ թիմը համալրել հարձակվողով։ Մյունխենցիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ուշադրություն է դարձրել «Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտտիին։ Այս մասին հայտնում է sport.ru-ն։
Գերմանական ակումբի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել 23-ամյա ֆուտբոլիստի հետ։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Բելոտտին մասնակցել է 21 խաղի՝ դառնալով 17 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։
Թուրինյան ակումբի հետ Բելոտտիի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թ., իսկ նրա փոխհատուցման գումարը կազմում է 100 մլն եվրո։