Դոմինիկա Ցիբուլկովա. «Նոր մարտավարությունն աշխատեց»
Սլովակ թենիսիստուհի Դոմինիկա Ցիբուլկովան կիսվել է ավստրուհի Սամանթա Ստոսուրի նկատմամբ Դոհայի մրցաշարի քառորդ եզրափակչում 7։5, 6։4 հաշվով տոնած հաղթանակից ստացած տպավորություններով։
«Հավասար ու համառ պայքար էր։ Սամանթան, իրոք, պայքարում էր յուրաքանչյուր միավորի համար։ Հանդիպման ճակատագիրը վճռեցին մի շարք խաղարկություններ, որոնք կարող էին նաև այլ կերպ ավարտվել։ Իհարկե, խաղի պայմաններն այստեղ շատ ծանր են անձրևի պատճառով, սակայն ուրախ եմ, որ առայժմ բախտը ժպտում է ինձ։
Նախկինում երբեք չեմ հաղթել Սամանթային, ուստի այս խաղի համար այլ մարտավարություն էի ընտրել, և այն աշխատեց»,- Ցիբուլկովայի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։