Զլատան Իբրահիմովիչ. «Հույս ունեմ հաջորդ շաբաթ նույնպես հեթ-տրիկ ձևակերպել»
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Սենթ Էթիենի» հետ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում, կիսվել է խաղից ստացած տպավորություններով։
«Մենք լավ պահեր ունեինք։ Կարևոր էր տանը հաղթել խոշոր հաշվով, որը մեզ կօգնի պատասխան խաղում։ Լավ խաղացինք, բայց կարող էինք ավելի լավ գործել։
Մենք հաղթում ենք, և դա կարևոր է։ Ճիշտ է՝ ամեն բան կարող է փոխվել։ Բայց հիմա մրցաշրջանի շրջադարձային պահն է, և մենք ուրախ ենք։ Առաջվա պես խաղում ենք 4 ճակատով։ 5-րդը՝ Անգլիայի Սուպերգավաթը, արդեն նվաճել ենք։
Ամեն անգամ, երբ խաղում եմ «Սենթ Էթիենի» դեմ, հաջողվում է համառ աշխատանքի շնորհիվ մի քանի գոլ խփել։ Սա այդ թիմի դեմ խաղերում իմ երրորդ հեթ-տրիկն է և 17-ը՝ կարիերայում։ Հույս ունեմ հեթ-տրիկ ձևակերպել նաև հաջորդ շաբաթ»,- Իբրահիմովիչի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։