Լապորտա. «Բարսելոնի» այժմյան ղեկավարությունը քանդում է թիմը»
«Բարսելոնի» նախկին նախագահ Ժոան Լապորտան քննադատել է ակումբի այժմյան ղեկավարությանը։ Առիթը ՊՍԺ-ից կրած պարտությունն է։
«Առաջինը, որ ուզում ես անել նման պարտությունից հետո, հրաժարականի դիմում գրելն է։ Ես զարմացած եմ, որ Բարտոմեուն այդպես չի վարվել։ Դա ևս մեկ անգամ հաստատում է այն, ինչ մտածում եմ,- Լապորտայի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։- «Բարսելոնի» այժմյան ղեկավարությունը քանդում է թիմը։ Նրանք միայն օգտվել են նրանից, ինչ մենք ենք թողել։ Վտանգավոր է ակումբը թողնել Բարտոմեուի և այլ ղեկավարների ձեռքերում»։
Հարկ է նշել, որ Լապորտի ղեկավարությամբ «Բարսելոնը» 2 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 4 անգամ դարձել Իսպանիայի չեմպիոն։ Ինքը՝ Լապորտան, ակումբի նախագահի պաշտոնում աշխատել է 2003-2010 թթ.։