ԿԳ նախարարը խորհուրդ է տվել կարդալ Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» և Սարոյանի ցանկացած ստեղծագործություն
«Մենք հաճախ գնում ենք հայտնի դպրոցներ, սակայն կրթական համակարգի ամուր հենքը հենց գյուղական դպրոցներն են, որտեղ պահպանվել են լավագույն ավանդույթները»,-ԿԳ նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին այսօր Կոտայքի մարզի Արզական գյուղի միջնակարգ դպրոցում անցկացրած բաց դասից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
«Սակայն պետք է ցավով արձանագրել, որ այսօր գյուղական դպրոցների զգալի մասում աշակերտների պակաս կա: Անհրաժեշտ է մշտական ուշադրություն դարձնել այս տիպի դպրոցներին»,-ընդգծել է նախարարը:
Բաց դասն անց է կացվել Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրվան ընդառաջ:
Լրագրողների հարցին` ի՞նչ գիրք խորհուրդ կտա ընթերցել նախարարը, Լևոն Մկրտչյանը պատասխանել է, որ իր համար, առհասարակ, շատ կարևոր է գիրք հասկացությունը:
«Ես շատ եմ ուրախանում, երբ Երևանում բացվում են սրճարան-գրախանութներ, և այնտեղ շատ երիտասարդներ եմ տեսնում, քանի որ այդ մշակույթը սկսում է վերադառնալ: Առհասարակ, եթե նկատել եք, գրքի նկատմամբ աշխարհում հետաքրքրությունը սկսում է մեծանալ: Ինչ վերաբերում է կոնկրետ ինչ գիրք խորհուրդ կտայի, ասեմ` Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» և Վիլյամ Սարոյանի ցանկացած ստեղծագործություն»,-նշել է նախարարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները