Կերբեր. «Կասատկինան շատ լավ խաղաց, իսկ ես կարևոր պահերին շատ սխալներ գործեցի»
Գերմանացի թենիսիստուհի Անգելիկ Կերբերը, ով Դոհայի մրցաշարի երկրորդ շրջանում 4։6, 6։0, 4։6 հաշվով զիջել է ռուս Դարյա Կասատկինային, մեկնաբանել է իր պարտությունը։
«Ես այսօր այնքան էլ լավ չէի զգում ինձ։ Փորձում եմ վերագտնել իմ ռիթմը։ Սակայն Կասատկինան շատ լավ խաղաց, ես կարևոր պահերին չափազանց շատ սխալներ գործեցի։ Ակնհայտ է, որ դա իմ օրը չէր։
Հիմա անհրաժեշտ է նախապատրաստվել ու կրկին լավ զգալ։ Վերջին մի քանի օրն այնքան էլ լավ չեմ զգում ինձ։ Ինձ թվում է՝ հիմա ինձ համար դա ամենագլխավորն է։ Եվ, իհարկե, հույս ունեմ հաջող հանդես գալ հաջորդ շաբաթ Դուբայում մեկնարկելիք մրցաշարում»,- Կերբերի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։