NYT: Կիևում մեծ խնդիրներ են առաջացել «Եվրատեսիլ»-ի կազմակերպման հետ կապված
Ուկրաինայում «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի ստեղծագործական թիմի աշխատանքների դադարեցումը վկայում է այն մասին, որ Կիևը մրցույթի անցկացման նախապատրաստական աշխատանքներում բախվել է լուրջ դժվարությունների հետ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նման եզրահանգման է եկել ամերիկյան The New York Times թերթը:
Նյութում նշվում է, որ «Եվրատեսիլ» մրցույթն այսօր վտանգված է այն բանից հետո, երբ այս շաբաթ միջոցառման կազմակերպչական աշխատանքներով զբաղվող ուկրաինական թիմը հայտարարել է աշխատանքների դադարեցման մասին կոռուպցիայի և անարդյունավետ կառավարման մեղադրանքների ֆոնին:
«Եվրատեսիլ-2017» մրցույթի անցկացման աշխատանքների վրա աշխատող ստեղծագործական թիմը փետրվարի 13-ին պաշտոնապես հայտարարել էր աշխատանքները դադարեցնելու մասին:
Հայտարարությունը ստորագրել էր 21 մարդ: Թիմի անդամները նշում են, որ 2016 թ. դեկտեմբերին նրանցից վերցրել են լիազորությունները՝ նշանակելով մրցույթի նոր փաստացի ղեկավարի, որին տվել են «Եվրատեսիլ 2017»-ի կառավարման բոլոր լիազորությունները: Արդյունքում թիմի աշխատանքն ամբողջովին արգելափակվել է:
Նշենք, որ մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Ընդհանուր առմամբ, «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 43 պետություն: Երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը:
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայում հետաձգել են «Եվրատեսիլ-2017-ի» տոմսերի վաճառքը
- Ուկրաինան կթողնի «Եվրատեսիլ»-ին բոլոր նրանց, ովքեր «վտանգ չեն ներկայացնում»
- «Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայանա 1-ին կիսաեզրափակչում
- Եվրոպական հեռարձակողների միությունը սպառնացել է Կիևին զրկել «Եվրատեսիլ»-ն անցկացնելու իրավունքից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան