Դավիթ Հարությունյան. Քվեարկության օրվա վերաբերյալ որոշում պետք է կայացնեն գրանցված կուսակցությունները
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից լրագրողները հետաքրքրվեցին խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրվա փոփոխության մասին:
«Ընտրության օրվա հետ կապված ավել բան չունեմ ասելու: Նախագահը շատ հստակ նշել էր, երբ պարզ լինեն մասնակից կուսակցությունները, այս պահին ինը կուսակցություն հայտ է ներկայացրել: Կարծում եմ, որ քննարկումներ կսկսեն այդ կուսակցությունների հետ: Իհարկե, վերջնական որոշում պետք է կայացնեն գրանցված կուսակցությունները»,-ասաց նա:
Հարությունյանին խնդրեցին մեկնաբանել իր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունում չընդգրկվելը: Նախարարը հրաժարվեց հարցին պատասխանել՝ հիմնավորելով, որ ասուլիսի թեմայի հետ առնչություն չունի:
«Համարում եմ ոչ կոռեկտ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրավիրած միջոցառման ժամանակ անդրադառնալ կուսակցական հարցերին»,-ասաց նա:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ հիշեցրեց, որ ԿԸՀ-ն օրենքի համաձայն, պարտավորել է ցուցաբերել քաղաքական զսպվածություն:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Հարությունյան. Ապրիլի 2-ին շտկված կլինի ամեն ինչ
- ՍԴ դիմելու համար ՀԱԿ-ի նախաձեռնությանը միացել է 19 պատգամավոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան