Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Վլադիմիր Նարինյանի ծննդյան օրն է
Ապրիլյան պատերազմի հերոս, կրտսեր սերժանտ Վլադիմիր Նարինյանն այսօր՝ փետրվարի 17-ին կդառնար 21 տարեկան:
Վլադիմիրը 2016թ-ի ապրիլի 4-ին մարտական դիրքի մատույցներում ընթացող մարտերի ժամանակ ցուցաբերելով խիզախություն` ոչնչացրել է թշնամու մեծաթիվ զինծառայողների, կասեցրել հակառակորդի առաջխաղացումը դեպի պաշտպանության խորքը: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով:
Ապրիլյան պատերազմի հերոս Վլադիմիր Նարինյանը Արցախի Մարտունի քաղաքից էր: Տան ամենափոքրն էր, բարին ու ամենահոգատարը:
Կրտսեր սերժանտը սովորում էր Արցախի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: Պատմությունը Վլադիմիրի տարերքն էր. որոշել էր ծառայությունից հետո ուսումը շարունակել:
Այսօր Մարտունու թիվ 1 դպրոցում տեղի կունենա կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսի 21-ամյակին նվիրված միջոցառում: Վլադիմիրի ավագ եղբայրը՝ պայմանագրային զինծառայող Մխիթար Նարինյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ միջոցառմանը կմասնակցեն Վլադիմիրի հարազատները, ընկերները, նրան դասավանդած ուսուցիչներն ու Արցախի համալսարանի ուսանողները:
Մխիթարը դժվարացավ խոսել եղբոր մասին, միայն ասաց. «Հպարտ եմ, որ հերոս եղբայր ունեմ, բայց շա՜տ դժվար է առանց նրա»:
Նշենք, որ 2015 թ-ին հոկտեմբերի 19-ին amda.am-ում հրապարակված «Ողջ-առողջ իջնեք դիրքերից» հոդվածի լրագրողն այցելելով մարտական հենակետերից մեկը խոսել է դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Վլադիմիր Նարինյանի հետ:
Մեջբերում ենք այդ հոդվածից մեկ հատված.
«-Ո՞րն է քեզ համար հայ ժողովրդի պատմության ամենափառավոր էջը, ո՞վ է քո հերոսը:
-Արցախյան հերոսամարտը, Մոնթե Մելքոնյանը…
-Ո՞ր էջը կցանկանայիր ջնջել մեր պատմությունից:
-Մոնթեի մահը… Ես կուզեի, որ նա ողջ լիներ,- ասաց Վլադիմիրը ու նայելով Մոնթե Մելքոնյանի նկարին՝ ասաց,- իմ հերոսը նա է…
-Դուք էլ մեր հերոսներն եք… Մոնթեն ասում էր՝ իմ կենացը մի խմեք, իմ գործը շարունակեք, իսկ դուք այսօր շարունակում եք նրա գործը, շարունակում եք պաշտպանել Արցախը, շարունակում եք սանձել ու հաղթել հակառակորդին…
-Մոնթեն մեծ հրամանատար էր, մեծ առաջնորդ, մեծ մարդ, իսկ մենք շարքային զինվորներ ենք:Մենք մեր պարտքն ենք կատարում… ընդամենը,- ժպտալով ասաց դիրքի ավագ Վլադիմիր Նարինյանը»:
Լուսանկարները՝ Մխիթար Նարինյանի ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
- Փետրվարի 15-ը ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի ծննդյան օրն էր
- «Պատերազմ ա, վիճակը լավ չի. մամային, պապային չասես, պետք լինի գլուխս էլ կտամ ձեր համար». տանկիստ Նորայր Գասպարյան
- Ապրիլյան պատերազմում հաղթեց, բայց չվերադարձավ հայրենի գյուղ. Սևակը՝ 20 տարեկան
- Հունվարի 29-ին ապրիլյան պատերազմում զոհված տանկիստ Վլադիմիր Ալիխանյանը կդառնար 21 տարեկան
- «Մամ, ես բանակի տղան եմ». այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
- Ապրիլյան պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված 12-ամյա Վաղարշակի հիշատակին հուշակոթող է կանգնեցվել
- Ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանն այսօր կդառնար 24 տարեկան
- Ճարտարապետաշինարարական համալսարանում Ադամ Սահակյանի անունով կտրամադրվի կրթաթոշակ
- Ապրիլյանում զոհված Ազատ Սիմոնյան. «Երդվում եմ մայրիկ՝ մի օր տուն կգամ»
- Ապրիլյան պատերազմում զոհված Հենրիկ Ղահրամանյանն այսօր կդառնար 20 տարեկան
- Արտիմետում նշել են ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Արամ Աբրահամյանի ծննդյան օրը
- Արմավիրում բացվել է ապրիլյան պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանի հիշատակին նվիրված խաչքար
- Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 20 տարեկան
- Տղաները մեծ աշխարհաքաղաքական աղետ են կանխել. ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մայր
- Ադամն իր կյանքի տաղանդավոր գծանկարը գծեց մարտի դաշտում՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը
- «Ադամ Սահակյան, ներկա». Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում ուսումնական տարին մեկնարկեց մեկ րոպե լռությամբ
- Գյումրիում բացվել է Ալեքսան Առաքելյանի հուշակոթողը
- Գյումրիում բացվել է քառօրյա պատերազմի հերոս Մերուժան Ստեփանյանի հիշատակը հավերժացնող ցայտաղբյուր և հուշատախտակ