«Բանանցը» խաղաղությամբ բաժանվեց մոլդովական թիմից
Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Բանանցը» ստուգողական 3-րդ խաղում ոչ-ոքի`1-1 հաշվով է ավարտել հանդիպումը մոլդովական «Սֆինտուլ Գեորգե» թիմի դեմ:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, առաջին կեսում «Սֆինտուլ Գեորգեի» ֆուտբոլիստները 11 մետրանոցից բացել են հաշիվը, իսկ երկրորդ կեսի մեկնարկում Էմիլ Եղիազարյանը վերականգնել է հավասարակշռությունը:
Այս խաղում «Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հանգստանալու հնարավորություն է տվել բոլոր այն ֆուտբոլիստներին, ովքեր «Ալթին Ասիրի» դեմ խաղի մեկնարկային կազմում էին:
Հավելենք, որ «Բանանցի» հաջորդ ստուգողական հանդիպումը նախատեսված է փետրվարի 19-ին`Լատվիայի չեմպիոն Յուրմալայի «Սպարտակի» հետ: