Կձևավորվեն հեմոդիալիզի կազմակերպման նոր սկզբունքներ և մոտեցումներ
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը փետրվարի 6-ից 28-ն ուսումնասիրում է հանրապետությունում հեմոդիալիզի ծառայության կազմակերպմանն առնչվող առկա խնդիրները և հնարավոր ռիսկերը։
Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ ուսումնասիրության այս փուլի արդյունքները հիմք են հանդիսացել բավարարելու նախարարություն դիմած բոլոր քաղաքացիների` հեմոդիալիզային ծրագրի շրջանակում ներգրավելու և պետական պատվերով հեմոդիալիզային ծառայություն տրամադրելու մասին դիմումները։
«Տեղեկացնում ենք, որ հեմոդիալիզ իրականացնող բոլոր բժշկական կազմակերպություններում շարունակվող ոււսումնասիրությունների արդյունքում կձևավորվեն այս ծառայության կազմակերպման նոր սկզբունքներ և մոտեցումներ»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: