Ջոշուա. «Կլիչկոն փորձառու է, բայց բռնցքամարտը երիտասարդների մարզաձև է»
IBF վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոն, բրիտանացի բռնցքամարտիկ Էնթոնի Ջոշուան ցանկանում է նվանվել իր ապագա մրցակցին` ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյին, ով իրենից մեծ է 14 տարով: Այս մասին տեղեկացնում է «Boxing news»-ը:
«Կլիչկոն մեծ հաջողությունների է հասել վերջին 14 տարիների ընթացքում, բայց նա չի կարող մենամարտել ևս 14 տարի, իսկ ես կարող եմ: Ուկրաինացին հզոր մարզիկ է, բայց հիմա սկսվում է իմ ճանապարհը: Ես հիացած եմ նրանով, նրա փորձով, բայց բռնցքամարտը երիտասարդների մարզաձև է:
Ինչ վերաբերում է իմ ու Վլադիմիր ընկերական հարաբերություններին, ապա այս մարզաձևում, երբ դուրս ես գալիս ռինգ, պետք է դա անես «մարդասպանի» հոգեբանությամբ, հակառակ դեպքում քեզ կխժռեն»,- ասել է Ջոշուան: