Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան անցած մրցաշրջանում ռեկորդային եկամուտ է ստացել
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հրապարակել է 2015-2016 թթ, ֆինանսական հաշվետվությունը, որում նշվում է, որ կազմակերպությունը ռեկորդային եկամուտ է ստացել, որը կազմել է 370 մլն ֆունտ ստեռլինգ, մինչդեռ 2014-2015 թթ. եկամուտը կազմել էր 318 մլն։ Հարկերի վճարումից շահույթը կազմել է 7 մլն ֆունտ ստեռլինգ, իսկ 2015 թ. արձանագրվել էր 9 միլիոնի կորուստ։ Այս մասին տեղեկացնում է sport-express.ru-ն։
ԱՖԱ-ն նշել է նաև, որ անցած մրցաշրջանում 125 մլն ֆունտ ստեռլինգ է ներդրվել՝ հանուն բոլոր մակարդակներում ֆուտբոլի զարգացման։