Արիգո Սակկի. «Արքան, ի դեմս «Բարսելոնի», մահացավ»
Իտալացի փորձառու մարզիչ Արիգո Սակին խոսել է «Բարսելոնի» վերջին անհաջողության մասին։
«Արքան, ի դեմս «Բարսելոնի», մահացավ։ Գահի հաջորդ հավակնորդը մադրիդյան «Ռեալն» է։ Սակայն հնարավորություն կա նաև «նորեկի» համար։ Ինձ թվում է՝ «Յուվենթուսն» իդեալական է համապատասխանում այդ դերին։ Այդ թիմը «Ռեալի» հետ հավասար հավակնում է այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հաղթանակին,- Սակկիի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։- Արդեն ինչ-որ ժամանակ «Բարսելոնը» դադարել է լինել այն «Բարսելոնը»։ Այո, նրանք առաջվա պես առաջնությունում հանգիստ հաղթում են թույլ թիմերին, սակայն երբ բախվում են լուրջ դիմադրության, այլևս չեք տեսնում այն ագրեսիվությունը, կազմակերպվածությունը և քաղցը, որով մենք այնքան հիանում էինք։
Կատալոնցիները տնօրինում էին 10 տարի՝ պարտադրելով սեփական խաղաոճը, որը ժամանակին պարզապես հիանալի էր։ Նրանք ֆուտբոլային դաս էին տալիս ողջ աշխարհին։ Հիմա բախվել են աղյուսե պատի, որը նույնիսկ Մեսսին ի վիճակի չէ հաղթահարել, քանզի կատալոնյան ֆուտբոլի ողջ մեքենան ջարդված է»։