
Մանվել Գրիգորյան. Եթե ուզում ենք պատերազմ չլինի, թշնամուց ուժեղ բանակ պետք է ունենանք
Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում ընթանում է Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարը:
ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը իր ելույթում ասաց, որ երկրապահները պատերազմի տարիներին կարևոր ներդրում են ունեցել հայոց հաղթանակի գործում:
«Երկրապահ նշանակում է երկիր ստեղծող, պահող, շենացնող: Երկրապահությունը մեր երկրի ոնղաշարն է: Մեր մարտական ընկերների պատգամն է՝ պահպանել ազատ, անկախ Արցախը»,- ասաց նա:
Մ. Գրիգորյանի խոսքով, երկրապահները մշտապես բանակի կողքին են:
«Եթե ուզում ենք պատերազմ չլինի, թշնամուց ուժեղ բանակ պետք է ունենանք: Կարևորը է ոչ միայն ձեռք բերելն է, այլ պահպանելն ու նոր սերունդներին փոխանցելը»,- ասաց գեներալ Մ. Գրիգորյան:
Համագումարին ներկա է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մենք հավատում, վստահում ենք ձեզ: Մենք աջակցում ենք ձեզ ձեր բոլոր նախաձեռնություններին, ակտիվորեն մասնակցում ենք համապետական բոլոր ընտրություններին»,- դիմելով նախագահ Ս. Սարգսյանին՝ ասաց Մանվել Գրիգորյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին