ԵԿՄ վարչության նախագահ վերընտրվեց Մանվել Գրիգորյանը
ԵԿՄ 11 –րդ համագումարում ընտրվեց վարչության կազմը: ԵԿՄ անդամ գեներալ Սեյրան Սարոյանն առաջարկեց գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի թեկնածությունը: Նա նաև առաջարվեց ընտրությունն անցել բաց. «Եկեք ընտրենք Մանվել Գրիգորյանին բացեբաց, մաքուր, պարզ»:
Գեներալ Մ. Գրիգորյանը միաձայն ընտրվեց:
Նա վերընտրվելուց հետո ասաց, որ բոլոր ծրագերը պետք է իրականացնեն:
«Շնորհակալություն եմ հայտնում որ հնարավորություն եք տալիս միասին շարունակել ծառայել ի նպաստ հայ ժողորդի, մեր պետականությանը, պետությանը, զինվորին, նոր սերնդի ճիշտ դաստիարակության համար»,- նշեց նա:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը Երկրապահ կամավորական միության վարչության նախագահն է 1999 թվականից:
Համագումարի վերջում ներկայացվեց նաև ԵԿՄ 11-րդ համագումարի հայտարարություն, որի մեջ մասնավորապես նշվում է. «ԵԿՄ-ն չի կարող անտարբեր մնալ ազգի, պետության ճակատագրի նկատմամբ, ուստի մեր շարքերին կոչ ենք անում ցուցաբերել ակտիվ քաղաքացիական դիրքորոշում, գործուն մասնակցություն ունենալ բոլոր համապետական, ՏԻՄ ընտրություններին, ստարել ԵԿՄ թեկնածուներին: ԵԿՄ-ն ի բարօրություն հայ ազգի, ի փառս Հայաստանի և Արցախի, շարունակելու է աջակցություն ցուցաբերել Հայաստանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի բոլոր նախաձեռնություններին»:
Հարակից հրապարակումներ`
- ԵԿՄ-ի նախագահությունը կազմվեց. Իշխան Զաքարյանը չվերընտրվեց
- Մանվել Գրիգորյան. Եթե ուզում ենք պատերազմ չլինի, թշնամուց ուժեղ բանակ պետք է ունենանք
- Մանվել Գրիգորյան. «Սաղ երկիրը պե՞տք ա լիներ ռեյտինգայինում»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան