Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
Մյունխենում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, զրույցի ընթացքում Հայաստանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք հարցերի։
Հանդիպմանն անդրադարձ է արվել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանն առնչվող հարցերին։
Էդվարդ Նալբանդյանը Լամբերտո Զանիերին ներկայացրել է նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարի ու համանախագահների հետ ունեցած հանդիպումը։ Երկուստեք կարևորվել է ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը։
Հարակից հրապարակումներ`
- Նալբանդյանին են ներկայացվել սիրիական հակամարտության բանակցային գործընթացի վերջին զարգացումները
- Կայացել է Նալբանդյան-ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ հանդիպումը
- Մյունխենում նախատեսված է Նալբանդյանի ու համանախագահների հանդիպումը
- Համանախագահներն առանձին խորհրդակցություններ են անցկացնելու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին