Չի հավատա թուրքը երբեք մեր հանճարին, եղբայր կոչի՛ր քո բարեկամ Հայաստանին. Շահին Միրզոև
«Քանի որ Հայաստանում ապաստան գտած Շահին Միրզաևի (Միրզոզոդա) մեր երկրին նվիրված բանաստեղծության բովանդակությունը հետաքրքիր է հայալեզու ընթերցողին Աշոտ Մովսիսյանն այն տողացի թարգմանել է հայերեն, նվաստս էլ՝ իր համեստ հնարավորությունների սահմաններում հընթացս փորձել ներկայացնել գեղարվեստական թարգմանությունը»,-իր ֆեյսբուքի էջում գրառել է իրանագետ Վարդան Ոսկանյանը ու հրապարակել վերոնշյալ բանաստեղծությունը:
Հայաստանին
Լենքորանին, Երևանին,
Կասպից ծովին և Սևանին,
Թե՛ Մուղանին, թե՛ Շիրվանին,
Չհավատա՛ս դու անգետին,
Եղբայր կոչի՛ր քո բարեկամ Հայաստանին:
Մութ անցյալին հայացք ձգե՛ք,
Պատմությունից ճիշտ դաս քաղե՛ք,
Ձեր սև օրին այժմ նայե՛ք,
Էլ մասնատված մի մնացե՛ք,
Մեր բարեկամ Հայաստանին եղբայր կոչե՛ք:
Բարի կամքը մատուցանենք մենք հավերժին,
Եղբայրության մեր կաճառին,
Աստվածային ուխտով օծված սուրբ տաճարին,
Չի հավատա թուրքը երբեք մեր հանճարին,
Եղբայր կոչի՛ր քո բարեկամ Հայաստանին:
Խաբել են մեզ, հավատացրել հեքիաթներին,
Ջուր են խառնել մեր անարատ-անբիծ կաթին,
Իրար դեմ են մեզ կանգնեցրել այս գույժ պահին,
Թե թաթ ես դու, լեզգի, թալիշ ազգի որդին,
Եղբայր կորչի՛ր քո բարեկամ Հայաստանին:
Հերքենք ու վերջ տանք մենք ստին,
Ամուր կանգնենք բարեկամի մեր թիկունքին,
Դառնանք եղբայր մեկս մեկին,
Ազատ նայենք լուրթ երկնքին,
Եղբայր կոչենք մեր բարեկամ Հայաստանին:
Բոլորիս դեմ դավ է լարել նենգ թշնամին,
Տիրացել է հայրենական մեր սուրբ հողին,
Քար է դրել մեր պինդ մեջքին,
Արդ բացատրի՛ր այս ամենը քո զավակին,
Եղբայր կոչի՛ր քո բարեկամ Հայաստանին:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանացիներն առաջնագիծ են ուղարկում հիմնականում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին. Շահին Միրզոև
- Նորից Ադրբեջան վերադառնալը ինձ համար մահ էր. Շահին Միրզոև
- Ադրբեջանից ընտանիքով փախած Շահին Միրզոևը Հայաստանում ժամանակավոր ապաստան է ստացել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան