Ռոբբենը՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ
«Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբբենը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։ Լոնդոնյան «Արսենալի» հետ խաղում հոլանդացին գոլ է խփել ֆիրմային ոճով՝ եզրից տեղաշարժվելով կենտրոն ու կատարելով հեռահար հարված։ Արդյունքում «Բավարիան» հաղթել է 5։1 հաշվով, իսկ Ռոբբենի օգտին քվեարկել է հարցման ենթարկվածների 38 տոկոսը։
Երկրորդ տեղն զբաղեցրել է Քարիմ Բենզեման՝ 24 տոկոս ձայներով, իսկ երրորդ տեղում հայտնվել է «Բենֆիկայի» դարպասապահ Էդերսոնը՝ 23 տոկոս ձայներով։