Արթուր Գևորգյան. «Մարզիկը կհասնի հաջողության, եթե ստիպված չէ զուգահեռ այլ բաներով զբաղվել»
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է այն մասին, թե այսօր սպորտում ինչի շնորհիվ կարելի է հաջողությունների հասնել:
«Մի ժամանակ ասում էին՝ սպորտով զբաղվելն առողջարար է։ Հետո սկսեցին ասել՝ սպորտով զբաղվելը մոդայիկ է։ Ես սրանց կավելացնեի երրորդը՝ սպորտով զբաղվելը եկամտաբեր է։ Կամ կարող է ու պետք է լինի եկամտաբեր։
Օրինակները բազմաթիվ են։ Պետք է ջանքեր ներդնել, մեխանիզմներ մշակել, որ այդ «կարող է»-ն դառնա իրականություն։ Սպորտում մեծ հաջողություններ կարելի է ակնկալել միայն այն դեպքում, երբ մարզիկն ապահովված է և ընտանիքի կարիքները հոգալու համար ստիպված չէ սպորտին զուգահեռ այլ բաներով զբաղվել»,- գրել է Գևորգյանը: