«Հաց բերողին» ազատ արձակելու պահանջով հավաք-երթ է կայացել Երևանում
Այսօր Ազատության հրապարակում «Սասնա ծռերի» գործով կալանքի տակ գտնվող «հաց բերող» Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով հավաք-երթ տեղի ունեցավ։ Ներկա էին քաղաքական գործիչներ՝ «Ժառանգություն»-ից, «Հիմնադիր խորհրդարան»-ից։
Նշենք, որ փաստաբանները հայտարարում էին, որ Արթուր Սարգսյանը ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ ու նրան պետք է անհապաղ ազատ արձակել։ Նա երկրորդ անգամ կալանավորվել էր փետրվարի 9-ին։
«Հաց բերողը բարոյականության, ազնիվ մարդու խորհրդանիշ է, որն իրենց համար անընդունելի է և ցույց են տալիս, որ այս երկրում այդ տեսակի մարդը գոյություն չունի ու մենք էլ պետք է ցույց տանք, որ նման ապօրինությունները տեղ չունեն այս երկրում», -հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը։
Ազատության հրապարակի հարթակից հայտարարվեց, որ քաղաքական կոչեր չեն հնչելու, և հավաքի մասնակիցները երթով՝ երաժշտության ուղեկցությամբ, եռագույններով ու «Ազատություն հաց բերողին» վանկարկումներով, շարժվեցին դեպի ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, որտեղ էլ գտնվում է Արթուր Սարգսյանը։
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դիմաց ոստիկանները պատնեշ էին կազմել, և հավաքի մասնակիցները պատնեշի մոտ սկսեցին վանկարկել՝ «Ար-թուր, Ազատություն հաց բերողին» և այլն։
Հարակից հրապարակումներ`
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանի փաստաբանները խնդրում են լրագրողներին կալանավորման թեմայով այլ հարցեր չտալ
- Երթ՝ ի պաշտպանություն «հաց բերող» Արթուր Սարգսյանի
- Նիկոլ Փաշինյանն այցելել է «հաց բերող» Արթուր Սարգսյանին
- Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են հացադուլ հայտարարած «հաց բերող» Արթուր Սարգսյանին
- ՔԿՎ-ն պարզաբանում է, թե ինչու պատգամավորներին թույլ չեն տվել տեսակցել «հաց բերող» Արթուրին
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանին հացադուլի են դրդել Է. Հակոբյանի և Ա. Մկրտչյանի գործողությունները
- «Հաց բերող»-ը՝ հացադուլավոր
- Քաղաքացիները պահանջում են ազատ արձակել «Հաց բերող» Արթուր Սարգսյանին
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիվանդությունը պահանջում է հատուկ պայմաններ. Նամակ ՀՔԾ պետին
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանը գտնվում է բժիշկների դինամիկ հսկողության տակ. Պարզաբանում
- «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավարը անդրադարձավ «հաց բերող» Արթուր Սարգսյանի առաջադրմանը
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանի բողոքի քննությունը դարձյալ հետաձգվել է
- «Նուբարաշեն» ՔԿՀ-ում առանձնահատուկ հարգանքով են վերաբերվում «հաց բերող» Արթուրին. «Հրապարակ»
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան