Հայաստանում պլանշետների արտադրությունը կրկնապատկվել է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2016 թվականին արտադրվել է 2 012 պլանշետ, ինչը 2015թ-ի ժամանակահատվածի համեմատ աճել է 2.2 անգամ: Նշենք, որ 2015թ-ին արտադրվել է 932 պլանշետ:
Ինչ վերաբերում է հեռախոսներին, ապա 2016 թ-ին մեր երկրում արտադրվել է 1 683 բջջային հեռախոս: Հիշեցնենք, որ հայկական հեռախոսների՝ «Արմֆոն»-ի (Armphone) վաճառքը սկսվել է նախորդ տարվա հունիսից: Մինչ այդ հեռախոսներ Հայաստանում չէին արտադրվում:
Նշենք նաև, որ «Արմթաբ» պլանշետների, «Արմֆոն» հեռախոսների արտադրությամբ և գիտահետազոտական ծրագրերի մշակմամբ զբաղվում է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» («Technology and Science Dynamics Inc./Armtab Technologies») ընկերությունը:
ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ նախորդ տարի համակարգիչների արտադրության ծավալները կրճատվել են 37.7%-ով. 2016թ-ին արտադրվել է 1 063 հատ համակարգիչ՝ 2015 թ-ի 1 706 -ի դիմաց: