Նյարդային շոտլանդացին որակազրկվել է 6 խաղով
Անգլիական «Լեյթոն Օրիենտի» շոտլանդացի ֆուտբոլիստ Լիամ Քելլին դեռ երկար կհիշի Անգլիայի 2-րդ դիվիզիոնի 31-րդ տուրի «Պլիմուտի» հետ հանդիպումը, քանի որ հաջորդ 6 տուրերի խաղերին ստիպված է հետևել դիտորդի կարգավիճակում: Եվ այս ամենը նյարդերը չկառավարելու պատճառով:
Ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն, երբ «Պլիմուտը» հաղթում էր 2:1 հաշվով, Քելլին հրել է գնդակ մատակարարող տղային: Ի վերջո` «Լեյթոնը» շտկել է իրավիճակն ու առավելության է հասել 3:2 հաշվով, իսկ ահա Լիամն իր արարքի համար որակազրկվել է 6 խաղով: