Բելգիայում մարդատար գնացքը դուրս է եկել գծերից
Բելգիայի Ֆլամանդական Բրաբանտ նահանգում Լյովեն կայարանում մարդատար գնացքը դուրս է եկել գծերից, ինչի հետևանքով կան տուժածներ։ «Մարդատար գնացքը դուրս է եկել գծերից Լյովեն կայարանից դուրս գալիս», -«Russia Today»-ի փոխանցմամբ հայտարարել է Բելգիայի երկաթգծային փոխադրումների համար պատասխանատու Infrabel ընկերության ներկայացուցիչը։
Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով ուղևորների շրջանում կան տուժածներ, սակայն դեռևս հայտնի չէ, թե վիրավորների հստակ թիվը։
Որոշ տվյալներով, արտակարգ պատահարի հետևանքով 20 մարդ է տուժել։ Փրկարարական ջոկատները դեպքի վայրում, ըստ աղբյուրի, դեպքի վայրում են։