Գաբուզյանն ու Սիմոնյանը հանդես են գալիս փոխնիփոխ հաջողություններով
Թեհրանում անցկացվող «Ֆիրդուսի գավաթ» շախմատի մրցաշարը մոտենում է ավարտին։ 11 տուրից 8-ն արդեն կայացել են: 7-րդ տուրում մեր 2 պատվիրակն էլ՝ գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանն ու Հրայր Սիմոնյանը, իրենց պարտիաներն ավարտել են ոչ ոքի հաշվով:
Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, 8-րդ տուրում Սիմոնյանը հաղթանակ է տոնել, իսկ Գաբուզյանը պարտվել է։ Արդյունքում` Հրայր Սիմոնյանը 6 միավորով 19-րդն, իսկ Գաբուզյանը 5,5-ով 29-րդը։ «Ֆիրդուսի գավաթ» մրցաշարի առաջատարը 7 միավորով և լրացուցիչ ցուցանիշներով Իրանի ներկայացուցիչ Իդանին է: Եվս 4 մասնակից ունի նույնքան միավոր։