Արոնյանի մրցակիցը Եվգենի Տոմաշևսկին է
Տեղի է ունեցել ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» Շարժայի փուլի բացման հանդիսավոր արարողությունը և վիճակահանությունը, համաձայն որի առաջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Տոմաշևսկու հետ: Այս մասին տեղեկացնում է chess-results.com-ը:
Հիշեցնենք, որ մասնակիցների թիվը 18-ն է։ «Գրան պրի» մրցաշարի Շարժայի փուլը կանցկացվի շվեյցարական մրցակարգով։ Կխաղացվի 9 տուր։ Ընդհանուր առմամբ` այս մրցաշարքը բաղկացած է 4 մրցաշարից, որոնցից մյուս երեքը կանցկացվեն Մոսկվայում, Ժնևում և Պալմա դե Մալյորկայում: Ընդհանուր հաշվարկով` 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու հավակնորդների մրցաշարին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան