Չինաստանում ռոբոտը պարեկային ծառայության է անցել երկաթուղային կայարանում
Չինաստանի Խենան նահանգի երկաթուղային կայարանում պարեկային ծառայության է անցել առաջին ռոբոտը: «Ռիա նովոստի»-ն գրում է, որ ռոբոտ-ոստիկանը հերթապահության է անցել արագընթաց գնացքների կայարանի սպասման սրահում: Ռոբոտը կարողանում է հսկել տարածքն առանց մարդկային օգնության:
Նա կարողանում է պատասխանել նաև ուղևորների հարցերին, ճանաչել մարդկանց դեմքերը, նախազգուշացնել սպասվող հրդեհի մասին: Առաջիկա շաբաթվա ընթացքում նա կաշխատի թեստային ռեժիմով, ապա կշարունակի հերթապահել նաև գիշերային ժամերին: Աղբյուրի փոխանցմամբ՝ China News Service-ի հրապարակած լուսանկարներից երևում է, որ սև-սպիտակ ռոբոտը շարժվում է անիվների վրա: 2016 թվականի սեպտեմբերի վերջին, Չինաստանի քաղաքներից մեկի օդանավակայանում ևս ռոբոտ է ծառայության անցել: Նրա վրա տեղադրված էին տեսախցիկներ, և նա կարողանում էր ճանաչել ու լուսանկարել ուղևորների դեմքերը։