Իրավունք 17:06 18/02/2017 Հայաստան

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի փաստաբանները խնդրում են լրագրողներին կալանավորման թեմայով այլ հարցեր չտալ

«Սասնա ծռերի» գործով այժմ կալանքի տակ գտնվող «հաց բերող» Արթուր Սարգսյանի փաստաբաններ Վահե Գրիգորյանն ու Տիգրան Եգորյանը իրենց պաշտպանյալի երկրորդ կալանավորման և նրա գործի մանրամասների մասին հայտարարություն են տարածել, որում ներկայացվում է հետևյալը.

«Արթուր Սարգսյանի կալանավորման պատճառների մասին ՀՔԾ-ն որեւէ հրապարակային պարզաբանում չի ներկայացրել առ այսօր: Հանրային կարևորության հարց է, բազում մարդկանց է անհանգստացնում, սակայն սա բավարար չի համարվել որևէ պարզաբանում ներկայացնելու համար: Ըստ երևույթին, ՀՔԾ հաշվարկն այն էր, որ պարզաբանումներ ներկայացնելու մենաշնորհն իրենն էր, իսկ պաշտպանության կողմը կլռի, ինչպես, որ օրենքի ուժով տարածված պրակտիկա է Հայաստանում:

Քրեական դատավարության օրենսգրքով ծայրահեղ անհամաչափ սահմանափակում կա նախատեսված նախաքննության գաղտնիքի հրապարակման համար, որի բերումով էլ իրավապահ մարմիններն իրենք իրենց հայեցողությամբ են որոշում հրապարակման ենթակա տեղեկությունների ծավալը եւ ցանկը՝ պաշտպանության կամ տուժող կողմին մշտական սպառնալիքի տակ պահելով նման հրապարակումների դեպքում:

Նույնիսկ քրեական պատասխանատվություն է նախատեսված այդ տվյալները հրապարակելու համար՝ առանց որևէ այլ կարգավորման, թե որ դեպքերում և ինչ ծավալով:

Եթե սա է եղել ՀՔԾ լռության պատճառը, ապա այն մեր մասով, թերևս, չի աշխատի. քրեական դատավարության օրենսգրքից բացի Հայաստանն ունի նաև Սահմանադրություն և միջազգային բազում պայմանագրերով քրեական դատավարության ստանդարտների մասին ստանձնած պարտականություններ, որոնք այս դրվագի մասով վաղուց արդեն ժամանակն է գործի դնել:

Եւ, եթե ՀՔԾ-ն, մտադիր է դրանց կարգավորումների հետ առավել մանրամասն ծանոթանալ, ապա այս դեպքն իսկական առիթն է իրենց կողմից չարչրկված և հայաստանյան արդարադատության համար վաղուց պատուհաս դարձած (հատկապես այն քրեական գործերով, որոնցում հստակ արտահայտված քաղաքական միջամտություն կա) քրեական դատավարության օրենսգրքի 201 հոդվածի հարցով լուրջ զբաղվելու համար:

Դեմ չենք լինի իրենց այդ՝ «հրավերն» ընդունել: Այս հրապարակումն ուղղված է նաև հենց այդ՝ «նախաքննության գաղտնիք» բառակապակցության չարաշահողների և դրա օգտագործմամբ իրենց իսկ կատարած հանցագործությունները թաքցնելու պրակտիկայի դեմ:

Այս լրատվական բացը փորձ է արվել վերացնել դատախազության կողմից մի քանի օր հրապարակված հաղորդագրությամբ, որը միակողմանի է և չունի հանրության հետաքրքրությունը բավարարելու նվազագույն տարրեր: Մենք դա կլրացնենք և ճշգրտումներ կմցնենք:

Հանրությանը Ա. Սարգսյանին ձերբակալելու ՀՔԾ այս ապօրինության մանրամասներին տեղեկացնելու հարցն իրականում մենք երկրորդական էինք համարել Արթուրի գործով իրավաբանական-դատավարական որոշ գործողությունների պատրաստվելու նկատմամբ:

Վերջին օրերին նախաքննության մարմինը եւ քրեակատարողական համակարգը կոորդինացված կերպով լրացուցիչ ապօրինությունների են դիմել այս և «Սասնա Ծռեր» խմբի մի քանի այլ անդամների գործերով: Եւ, քանի որ աշխատանքի գերակշիռ մասն արդեն ավարտված է, ներկայացնում ենք հակիրճ փաստական տվյալներ և կարճ մեկնաբանություն Արթուր Սարգսյանի գործի մասով:

Աշխատել ենք զերծ մնալ այնպիսի տեղեկությունների ներառումից, որոնք ըստ էության (բայց ոչ բոլոր մանրամասներով) արտացոլված են այստեղ և, հնարավոր է նախաքննության համար ունենան արժեք, որը այլ կերպ հրապարակվելով կարող էր վնասվել:

Փորձել ենք հնարավորինս զերծ մնալ փաստերի և իրավունքի՝ մասնագիտական լեզվի բարդ ձևակերպումներից, այս ամենը ներկայացնելով ավելի պարզ լեզվով:

Ա. Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ քննությունը.

1. Ինչպես գիտեք, Արթուրին կալանքի ընթացքում հետազոտությունների էին ենթարկել եւ դրա արդյունքների վերաբերյալ կոնսիլիումի եզրահանգումները հիմք էին հանդիսացել սույն գործով դատախազի համար՝ Արթուրի կալանքը վերացնելու համար: 26/12/2016թ.-ին «Սասնա Ծռեր» խմբի գործը քննող քննչական խմբի ղեկավար Էդ. Հակոբյանը որոշում էր կայացրել Ա. Սարգսյանի նկատմամբ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին: Արթուրին տարբեր հետազոտությունների էին ենթարկել այս կապակցությամբ և ստացվել էին այս հետազոտությունների արդյունքները:

Ի պատասխան այս որոշման 23/01/2017թ.-ին հանձնաժողովը ներկայացված բժշկական փաստաթղթերի, Արթուրի զննության և նրա նկատմամբ կատարված հետազոտության արդյունքների վրա փորձագետները կազմել են մանրամասն եզրակացություն, հիմնավորումները եւ պատճառաբանությունները հիմնավորելով վերաբերելի ակադեմիական մոտեցումներով եւ պատճառաբանություններով այն մասին, որ Արթուրը տառապում է անկիլացնող սպոնդիլոարտրիտով (Բեխտերևի հիվանդություն), խրոնիկ պրոգրեսիվ ընթացքով հենաշարժական ֆունկցիայի զգալի խանգարումով, որը հանդիսանում է ծանր հիվանդություն և համապատասխանում է ՀՀ Կառավարության 2006թ. մայիսի 26-ի 825-Ն որոշման 2-րդ հավելվածի 37-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին: Մի փաստ, որի մասին նախաքննության մարմինը եւ դատարանը տեղեկացվել են պաշտոնապես 2016թ.-ի օգոստոսի 2-ի լույս 3-ին 8 ժամից ավել տեւած դատավարության ընթացքում, որի միայն կեսը քննարկվել է Արթուր առողջական վիճակը եւ դրա հետ կապված փաստաթղթերի ձեռքբերման եւ դրանց հիման վրա ներկայացված միջնորդությունները: Սակայն Արթուրին կալանքի վերցնելու հանձնարարության կատարման համար սա լուրջ խոչընդոտ կարող էր լինել, եւ քննչական խմբի ղեկավարը եւ համապատասխան քննիչն այս մասին հաշվենկատորեն «մոռացել» են, չնայած այս մասին իրենց հիշեցվել է այս գործով մյուս բողոքարկումների ընթացքում՝ շարունակաբար:

2. 31/01/2017թ.-ին քննչական խմբի ղեկավար Էդ. Հակոբյանը ստացել է վերը նշված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը և ՆՈՒՅՆ օրը կայացրել կրկնակի հանձնաժողովային փորձաքնություն նշանակելու մասին որոշում, փորձագետներին առաջադրելով տառացիորեն ՆՈՒՅՆ հարցերը: Որպես սույն՝ կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին որոշման պատճառաբանություն, քննչական խմբի ղեկավար Էդ. Հակոբյանի որոշման մեջ նշված պատճառաբանությունը մեջբերում եմ ամբողջությամբ. “Նկատի ունենալով, որ Արթուր Սարգսյանի վերաբերյալ հիշյալ [նայիր նախորդ պարբերությունը-ընդգծումն մերն է] եզրակացությունը կասկած է հարուցում, ուստի մի շարք այլ հարցերի պարզաբանման համար անհրաժեշտ է նշանակել դատաբժշկական կրկնակի փորձաքննություն”: Որեւէ այլ պատճառաբանություն առ այն, թե ինչու է կասկածի տակ դրվել 4 բարձրակարգ բժիշկների կողմից հանձնաժողովային փորձաքննության տվյալները, ոչ այս, ոչ որեւէ այլ որոշման մեջ չի նշվել:

3. Նշանակված կրկնակի դատաբժշկական փորձաքննության համար Արթուրը՝ քննչական խմբի ղեկավարի և իր պաշտպանի միջև պայմանավորվածությամբ (այս հանգամանքը լրացուցիչ անգամ հաստատել է քննիչը՝ կալանքի գործով դատական նիստի ժամանակ ի պատասխան դատավորի հարցին) համաձայնեցված օրն ու ժամին 06/02/2017թ.-ի ժամը 9.30-ին իր պաշտպանի հետ ներկայացել է ՀՔԾ՝ կրկնակի փորձաքննության որոշմանը ծանոթանալու, հարցաքննությանը մասնակցելու համար: Տեղեկանալով, որ այդ որոշման պահանջների կատարումը ներառում է նաև կրկնակի ճառագայթման եւ այլ պրոցեդուրաների (մագնիս-ռեզոնանսային հետազոտություն) անցկացում, Արթուրն ու իր պաշտպանը հետաքրքրվել են, թե ինչու նախաքննության մարմինը փորձագետներին չի տրամադրել արդեն իսկ կատարված ՆՈՒՅՆ հետազոտությունների արդյունքները:

Էդ. Հակոբյանը որևէ պարզաբանում չի ներկայացրել: Արթուրն առարկել է անցնել ՆՈՒՅՆ հետազոտությունները՝ խնդրելով իր առողջության նկատմամբ նվազագույն հարգանք դրսեւորել եւ, որ ինքը համաձայն չի եղել անցնել ՆՈՒՅՆ հետազոտությունը կրկին ճառագայթման ենթարկվելով (բացի դրա այլ՝ ընդհանուր բացասական հետեւանքների, նաեւ Արթուրի ողնաշարում եղած մետաղական իմպլանտների առկայության պատճառով): Բացի այս, քննչկական խմբի ղեկավար Էդ. Հակոբյանի այս գործելաոճը՝ փորձագետներից թաքցնել արդեն իսկ կատարված հետազոտությունների արդյունքները կասկած է հարուցել պաշտպանության կողմի մոտ առ այն, որ փորձ է կատարվում նոր հետազոտությունների անվան տակ կեղծել դրանց տվյալները՝ հակառակ արդեն առկա տվյալների եւ արդյունքների:

4. Ինչևէ, այն նպատակը, որի համար Արթուրը ՀՔԾ է հրավիրվել ամսի 3-ին և 4-ին, բավարարված է եղել ամսի 6-ին եւ Արթուրն ու իր պաշտպանը հեռացել են: Արթուրը հրաժարվել է ենթարկվել կրկնակի ճառագայթման, որի մասին համապատասխան արձանագրության մեջ նշում է կատարվել իր պաշտպանի կողմից եւ խնդրել են, որպեսզի նախաքննության մարմինը փորձագետներին տրամադրի արդեն իսկ կատարված հետազոտությունների տվյալները՝ էլէկտրոնային կրիչի կամ մեկ այլ կերպ՝ բացառելով Արթուրի ներկայությունն այդ հետազոտություններին: Ամփոփենք. և Արթուրը, և իր պաշտպանը հնարավոր ամենամանրամասն բացատրություններով կազմված արձանագրության մեջ արձանագրելով հայտարարել են, որ ամեն դեպքում Արթուրը ՀՐԱԺԱՐՎՈՒՄ է մասնակցել այդ` իր առողջության համար վտանգավոր եւ իր նկատմամբ կամայականորեն նշանակված հետազոտություններին:

5. 08/02/2017թ.-ին, այսինքն՝ Արթուրին հարցաքննելուց երկու օր անց, ստացվել է կրկնակի փորձաքննության եզրակացությունը, որը, ինչպես եւ պաշտպանության կողմը մտահոգություն է ունեցել, պարզել է, որ Արթուրի մոտ առկա հիվանդությունների ներկայիս դրսևորումները չեն դասվում ՀՀ Կառավարության 2006թ. մայիսի 26-ի Ն 825 որոշման 2-րդ հավելվածի 37-րդ կետով սահմանված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին՝ առանց որեւէ հստակ պատճառաբանության առ այն, թե ինչում են սխալվել նախկին փորձագետներն իրենց եզրակացությանը հանգելիս: Այս փորձագետները նշել էին նաև, որ Արթուրը չունի ստացիոնար բուժման կարիք: Այլ խոսքով՝ տրամագծորեն հակառակ եզրակացություն՝ նույն փաստական տվյալների առկայության դեպքում: Այսինքն այն, ինչ պաշտպանության կողմը մտահոգություն ուներ, որ ամեն գնով ցանկանում է ձեռք բերել քննչական խմբի ղեկավարը (ներքեւում մեկնաբանություններում հակիրճ պարզաբանում ունենք այս կապակցությամբ):

Ա. Սարգսյանի ձերբակալման հիմքերն՝ ըստ ՀՔԾ-ի

6. Արդեն ասեցինք, որ քննիչական խմբի ղեկավար Էդ. Հակոբյանին 06/02/2017թ.-ին ներկայանալով Արթուրը մանրամասն ցուցմունք էր տվել նաև այն մասին, թե իր որ հասցեով ուղարկեն իր ծանուցագրերը, ինչպես եւ մանրամասն պարզաբանել է, թե ինչու եւ ինչպես է անհնար եղել իր կողմից 03/02/2017թ.-ին ուղարկված ծանուցագրով (հարցաքննության նշանակված ժամից 3 ժամ առաջ) քննիչին ներկայանալը: Զուտ մարդկայնորեն խնդրել էր իր ցուցմունքում, որ իրեն հարցաքննության հրավիրելիս՝ հաշվի առնելով իր առողջական վիճակը եւ գյուղում ապրելու հանգամանքը (կալանքի պատճառով հայտնված նյութական ծանր վիճակի բերումով Արթուրը բնակվում էր գյուղում) առնվազն մեկ օր շուտ ուղարկել ծանուցագիրը, որպեսզի՝ կախված նաեւ քննչական գործողության բնույթից կարողանա պատրաստվել, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ խորհրդատվություն ստանալ այդ կապակցությամբ: Հայտնել է նաեւ, որ հանրային տրանսպորտը չի կարող ապահովել գյուղից իր շտապ ներկայությունը ըստ ծանուցագրի ներկայանալը, իսկ ամեն անգամ ի վիճակի չէ օգտվել տաքսի ծառայություններից:

7. Կրկնակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստանալու հաջորդ առավոտյան Արթուրը ձերբակալվել է քննչական խմբի ղեկավար Էդ. Հակոբյանի կողմից՝ որպես խափանման միջոցի պայմանների խախտում մեղսագրելով նրան չներկայանալն այն գործողությունների կատարման համար, որոնց անցկացման համար նույն այդ ձերբակալման որոշումը կայացրած Էդ. Հակոբյանը եւ պաշտպանը համատեղ պայմանավորվածություն են ունեցել եւ այն տեղափոխել են 06/02/2017թ.-ին: Ավելին, 03/02/2017թ.-ի երեկոյան Տ. Եգորյանն զանգահարել եւ ճշտել է, թե կարող են արդյոք ներկայանալ Արթուրի հետ հենց այդ ժամին, որին ի պատասխան Էդ. Հակոբյանը հայտնել է, որ չի կարող այդ օրն ընդունել ուշ ժամի պատճառով, քանի որ աշխատավայրից դուրս է եկել արդեն: Միաժամանակ, պայմանավորվել են հանդիխել ամսի 6-ին: Ամսի 6-ին հանդիպելու պայմանավորվածության մասին պաշտպանը հաղորդագրությամբ տեղյակ է պահել Արթուրին, որին հետագայում են ներկայացել են ու ավարտել իրենց գործը:

8. Արձանագրենք հետևյալ փաստն ու առաջ անցնենք. Արթուրին վերագրվում է փետրվարի 3-ին և 4-ին քննչական գործողության կատարման համար ծանուցված լինելու և չներկայանալու միջոցով խափանման միջոցի խախտման կազմ: Մինչդեռ նրան ձերբակալելու ուղղությամբ ոչ փետրվարի 3-ին, ոչ էլ 4-ին որևէ միջոց չի ձեռնարկվել: Որևէ միջոց չի ձեռնարկվել նաև նույն ամսնվա 6-ին, երբ Արթուրը ներկայացել էր քննչական գործողության: Նմանապես և ոչ ամսի 7-ին, ոչ էլ՝ 8-ին նման միջոց չի ձեռնարկվել: ԵՎ չէր էլ կարող, քանի որ որևէ հիմք չի եղել այդ անելու: Այդ միջոցը ձեռնարկվել է այն ժամանակ, երբ Էդ. Հակոբյանը վերջապես ձեռք է գցել իր փրկօղակը՝ այն փորձաքննության եզրակացությունը, որով Արթուրի հիվանդությունը չի դասվում ազատազրկումը բացառող հիվանդությունների շարքին: Քիչ անց մենք կպարզաբանենք, թե սույն անձի համար դա ինչ փրկօղակ է:

9. Քննիչն այդպես էլ չի պարզաբանել, թե ինչ իրավաչափ նպատակի (Սահմանադրության պահանջն է) բավարարամանն է ուղղված եղել գաղտնալսումներ իրականացնելը: Բայց, փոխարենը դատարանին հայտնել է, թե Արթուրի կալանքն անհրաժեշտ էր նաև այլ հանցագործության կանխման նպատակով: Մասնավորապես, հայտնել է, որ փետրվարի 3-ին Ա. Սարգսյանի և իր հարազատ եղբոր միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցության ընթացքում Արթուրը՝ վրդովվելով ոստիկանների՝ իր հարազատների նկատմամբ դրսևորած վերաբերմունքից հայտնել է, թե.

Կալանքի նիստում քննիչի հիմնավորումները ի պատասխան դատավորի հարցին.
«Դատավոր 40:45-40:53 - Այ այդ նոր հանցանք կատարելու մեղադրական դատողությունը կանխատեսական է՞, թե՞ ռեալ իրական փաստեր հանգամանքներ կան հանցանք կատարելու:
ՎԻՄ 40:55-41:42 - Նոր հանցանք կատարելու վերաբերյալ դատողություները վարույթն իրականացնող մարմնի (ՀՔԾ քննչական խմբի) կողմից բխում է նույնպես գաղտնալսման բովանդակությունից:

Մասնավորապես նույն օրը, երբ Սարգսյանը փետրվարի 3-ին զայրացած խոսում է եղբոր հետ հարցաքննության էտ ծանուցագիրը վերցնել-չվերցնելու բան, հայհոյանքներ է հնչեցնում իրավապահ մարմնի աշխատակիցների հասցեին, ասում է իսկականից եմ ասում խելոք չեն ուզում մնան, բառացի ընթերցումեմ, լավ ես ավելի ծանր բան կանեմ, որ իրենք չեն իմանում: Այսինքն՝ այս ենթադրությունը հիմք է տալիս վարույթն իրականացնող մարմնին Սարգսյանի կողմից նոր հանցանք, հնարավոր հացանք կատարելու մասին»։

10. Իրականում այդ խոսակցության համատեքստը ամբողջովին կտրել են գաղտնալսման արձանագրությունից և դատարանին ներկայացրել Արթուրի արտաբերած միայն հետևյալ հատվածը. .«…իսկականից եմ ասում, էլի, խելոք չեն ուզում բան անեն, լավ, ես ավելի (հայհոյանք), ավելի ծանր բան կանեմ ու իրանք չեն էլ հասկանում ինչ են անում: Դավայ լավ Արտակ ջան մի բան լինի, կկապվենք»:

Հակիրճ մեկնաբանություններ.

Մեր կողմից ավելացնենք, որ սրան նախորդել և հաջորդել են Արթուրի և իր եղբոր՝ Արտակ Սարգսյանի, Արթուրի և իր մոր՝ տկն. Դոնարայի միջև հեռախոսային խոսակցությունները, որոնցից ակնհայտ է, որ ոստիկանների՝ Արթուրի հարազատների նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքից Արթուրը վրդովված է եղել, նամանավանդ այն բանից հետո, երբ եղբայրը հաղորդել է, թե ինչպես են ոստիկանները վերաբերվել տկն Դոնարային: Շատ բնական է, որ յուրաքանչյուրն էլ իր հարազատի հետ հեռախոսային խոսակցության ընթացքում այս ամենից հետո վրդովվեր եւ դրանով կիսվեր հարազատի հետ հետ:

Հակառակը՝ շատ անբնական կլիներ, եթե նման ռեակցիա չլիներ այս մասին իմանալուց և հարազատներին բառացիորեն ահաբեկելուց և նրանց նկատմամբ վիրավորական վերաբերմունքից հետո: Մենք նույնիսկ մի կողմ ենք թողնում այս հիմնավորման բարոյական էթիկական կողմը. ՆԿՎԴ-ական լավագույն ավանդույթների կիրառմամբ բավական չի հարազատների միջև հեռախոսային խոսակցություններ են գաղտնալսել, դեռ կոնտեքստից կտրված արտահայտությունները իրենց անհեթեթ և անմիտ մեկնաբանություններով էլ ներկայացրել են, իբրև այլ հանցագործության կատարման մտադրություն:

ՀՔԾ քննչական խմբի ղեկավար Էդ. Հակոբյանի և նույն գործով զբաղվող այլ քննիչի կողմից 2016թ.-ի օգոստոսից հետևողականորեն և բոլոր ջանքերի գործադրմամբ անտեսվել են Ա. Սարգսյանի առողջության մասին ներկայացված բոլոր փաստաթղթերը:

Ավելին, նույնիսկ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության արդյունքների առկայությամբ, համաձայն որոնց Ա. Սարգսյանի մոտ առկա հիվանդությունները դասվել են նրան ազատազրկման ձևով պատժի հետ անհամատեղելի հիվանդությունների շարքին, առանց որեւէ պատճառաբանության համարել է «կասկածելի» և անմիջապես դիմել կրկնակի փորձաքննության:

Կրկնակի փորձաքննության արդյունքները ստանալիս՝ Արթուրին Էդ. Հակոբյանը անմիջապես ձերբակալել է՝ դրա հիմքում դնելով նրա, նրա եղբոր եւ մոր միջեւ տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների վերծանումները, որոնցով իբր հաստատվում է, որ Արթուրը խոչընդոտել է ստանալ իրեն հասցեագրված՝ փետրվարի 3-ի և 4-ի ծանուցագրերը, մինչդեռ Արթուրն ընդհամենը վրդովմունքն է հայտնել, որ իրեն մի քանի ժամ առաջ կանչում են հարցաքննության և, որ այդ ողջ քաշքշուքին դիտավորությամբ մասնակից են դարձնում իր հարազատներին: Սա նույնիսկ այն դեպքում, երբ արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերված եղել հարցաքննությունը տեղափոխել ամսի 6-ի առավոտյան, ինչի մասին Արթուրը տեղյակ է եղել, եւ ինչը հաստատվել է նաեւ քննիչի կողմից եւ տեղի է ունեցել:

Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ արտաբերած արտահայտության մեջ այլ հանցանք կատարելու մտադրության մասին քննիչի պնդումը, ապա նման վրդովմունքի պահին մարդու թույլ տված արտահայտության մեջ հանցանք կատարելու ապացույց օգտագործել՝ իր ծանր հիվանդությամբ իրեն ազատազրկելու միջոցով փաստացի իր առողջության համար վտանգավոր պայմաններում պահելը, խնդրի իրավական կողմը մի կողմ դրած (որը, բնականաբար, քննարկման առարկա է արդեն այլ ատյաններում), առնվազն ստորություն է:

Ավելին թողնում ենք յուրաքանչյուրի դատողությանը՝ թե արդյոք սույն վարքի եւ պրոֆեսիոնալ կեցվածքի տեր մարդուն իրավապահ կոչելը վիրավորանք չի ցանկացած իրավապահի համար: Շատերս ամեն օր կարող է առնվազն մեկ նման արտահայտություն թույլ տանք որեւէ հարազատի եւ մտերիմի հետ խոսակցության ընթացքում նրա հասցեին, ով մարդու հարազատների նկատմամբ անհարգալից կվերաբերվի կամ այդ պահին ուղակի կթվա, որ այդպես է:

Մասնավոր խոսակցություն է. այդ հատվածը օգտագործողը ինքը պետք է բարի լինի նախևառաջ ապացուցել, թե այդ ինչ իրավաչափ շահ է հետապնդել հարազատների խոսակցությունները գաղտնալսելով, նոր դրանից հետո դատողություններ կառուցի ստացված արդյունքների մասին՝ չմոռանալով բանականության եւ տրամաբանության տարրական կանոնները:

Ակնհայտ է, որ Արթուրին ամեն գնով ձերբակալելու խնդիր է հետապնդվել: Դրա համար «խոչընդոտ» է հանդիսացել իր առողջական վիճակի մասին ՀՀ արդարադատության նախարարությունից ստացված փաստաթղթերի եւ Արթուրին բազմակողմանիորեն հետազոտելու եւ զննելու արդյունքում ստացված տվյալները, որոնց վերացման համար նշանակվել է կրկնակի փորձաքննության եզրակացությունը, որը Էդ. Հակոբյանի կողմից անմիջապես կասկածելի է կոչվել:

Այս, ամենամեղմ գնահատմամբ՝ խիստ վիճահարույց նպատակներով նշանակված եւ անցկացված դատաբժշկական կրկնակի փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո ՆՈՒՅՆ պաշտոնյան՝ թերեւս իրավապահ համակարգի ողջ ներուժն օգտագործերով փորձել է իրավական հիմնավորում տալ արդեն իսկ նախորոշված՝ Ա. Սարգսյանին ձերբակալելու իր որոշմանը եւ Արթուրի՝ ազատության մեջ մեկ ամսից ավել գտնվելու ժամանակ շարունակական գաղտնալսման և, չի բացառվում նաև՝ արտաքին դիտման (օպերատիվ հետախուզական միջոցառման տեսակ է) ողջ ընթացքում չի կարողացել գտնել որեւէ առիթ Արթուրի կողմից օրենքի խախտման կամ խախտման վտանգի մասին, ու գտել եւ որպես հիմնավորում ներկայացրել է այն, որ.
ա) Արթուրը չի ներկայացել այն քննչական գործողությանը, որի ժամն ու օրը հենց իր հետ պայմանավորվածությամբ է փոփոխվել, և

բ) Արթուրն իր եղբոր հետ հեռախոսային խոսակցության ընթացքում ասել է. «… իսկականից եմ ասում, էլի, խելոք չեն ուզում բան անեն, լավ, ես ավելի (հայհոյանք), ավելի ծանր բան կանեմ ու իրանք չեն էլ հասկանում ինչ են անում: ...»:

Բնական հարց կարող է մնալ այս ամենից հետո ամենահանդուրժող ընթերցողի մոտ: Լավ, բայց ինչու եւ ինչ շարժառիթներով պետք մարդը մարդուն այս աստիճան ատի, որ նման միջոցների դիմի:

Նախ, ֆորմալ որոշում կայացնողները նման՝ քաղաքական ուղղակի հետաքրքրության կամ դրանց նկատմամբ ուշադրության գործերով երբեք էլ նրանք չեն, որ ստորագրում են փաստաթղթերը: Սա փաստված իրողություն է: Ապա եւ որոշողների եւ ի կատար ածողների տարբերության, առավել եւս որոշողների լրացուցիչ պաշտպանվածության դեպքում, նման որոշումների իրավական եւ բարոյական բաղադրիչը առաջնային կարեւորություն չունի: Չենք ասում չունի, նկատի ունենք՝ առաջանային չէ, որոշիչ չէ: Ապաեւ մարդը գին չունի դրանցում, այն ընդամենը գործոն է, որի հետ հապատասխանավաբար պետք է վերաբերվել՝ ելնելով հետապնդած շահից:

Եւ եթե Արթուրին պետք է ձերբակալեն, ապա նրան պետք է ձերբակալեն ամեն դեպքում՝ անկախ այլ, ինչպես արդեն նշեցի՝ իրավական եւ բարոյական նկատառումների: Դե իհարկե, հնարավորության դեպքում նաեւ՝ նման նկատառումների պատրանքներ հրամցնելով (ասենք, եղբորը հեռախոսով ասել է. «… իսկականից եմ ասում, էլի, խելոք չեն ուզում բան անեն, լավ, ես ավելի (հայհոյանք), ավելի ծանր բան կանեմ ու իրանք չեն էլ հասկանում ինչ են անում: ...» կամ էլ, իհարկե եկել ներկայացել է ամսի վեցին, ոնց որ պայմանավորվել էինք, բայց ինչու չի եկել ներկայացել ամսի 3-ին կամ 4-ին, չնայածեւ մենք պայմանավորվել էինք 6-ին): Հուսամ այս ընդհանուր հատվածը սպառիչ է:

Կա նաև խնդրի երկրորդ կողմը: Երբ նման հանձնարարություններ ի կատար ածողի անձնական կամ իր ներկայացրած գերատեսչության վերաբերմունքը տրված հանձնարաարության կատարմանը: Դրանք երբեմն ավելի շահագիրգիռ են լինում դրա կատարման մեջ՝ անձնական շահագրգրռվածությունից ելնելով: Սա հենց այդ դեպքն է: Շատ հակիրճ կլինենք այս մասով:

Չնայած մանրամասներն ավելի գրավիչ են, բայց դրանք կպատշաճի քննարկել մասնագիտական-իրավասու հարթակներում: Իհարկե արդյունքները երբեք գաղտնի չեն մնալու:

Այդ երկրորդ պատճառը հետևյալն է: Սույն գործով քննչական խմբի ղեկավար է հանդիսանում մի անձ՝ Էդ. Հակոբյանը, որը պատասխանատվություն է կրում 03/08/2016թ.-ից ի վեր Արթուրի ծանր հիվանդության մասին տեղեկացված լինելու և այն հստակ դիտավորությամբ անտեսելու համար:

Այս պայմաններում նա կարող է ունենալ միայն մեկ փաստարկով պաշտպանություն՝ չի իմացել այդ մասին: Այս հարցով նրան շատ անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել (մեզ այս պահին դեռ չի է հետաքրքրում՝ գիտակցված, թե՝ ակամա) նաեւ մի խումբ մարդիկ, ովքեր այս գործի տարրական տվյալներին անգամ տեղյակ չլինելով կամ տեղյակ լինելով, բայց դրանք անտեսելով, փորձել են հանրային գիտակցության մեջ ամրապնդել, որ Արթուրի հիվանդության մասին ՀՔԾ-ն տեղեկացվել է միայն 2016թ.-ի դեկտեմբերին՝ իրենց կողմից:

Այս հարցում անուղղակիորեն մասնակից են դարձվել նաեւ Արթուրի հարազատները, որի կապակցությամբ Արթուրի զայրույթը կազմակերպիչների հասցեին հենց իրենց թիրախավորած փաստաբանի խնդրանքով չի հրապարակվել. մենք չէինք կարող թույլ տալ, որ փաստաբաններից որեւէ մեկն իր պաշտպանության համար օգտագործեր տեղեկություններ, որոնք պետք էին մեր պաշտպանյալի պաշտպանական ռազմավարության համար:

Ինչեւէ, նույնիսկ այս թյուրիմացությունը ի վիճակի չէ քննչական խմբի ղեկավար Էդ. Հակոբյանին օգնել մնալ քրեական օրենսգրքով նախանշված սահմաններում եւ միաժամանակ չունենալ այն հարցի համոզիչ պատասխանը, թե ինչպես է ծանր հիվանդությամբ մարդու մասին տեղեկատվությունը անտեսվել իր կողմից ղեկավարած քննչական խմբի կողմից շուրջ 4 ամիս, երբ դրա վերաբերյալ նշումները հետեւողականորեն տեղ են գտել կալանքի գործով իր կամ իր ենթակա քննիչի մասնակցությամբ Արթուրի կալանքի մասին դատավարական բողոքներում, իսկ այդ մասին ինքը եւ արդարադատության նախարարությունն հանկարծակի սկսեցին հետաքրքրվել միայն ՄԻԵԴ՝ ՀՀ կառավարությանն ուղղված հարցերից անմիջապես հետո:

Նա անհրաժեշտություն ունի մանրամասն պարզաբանումներ տալ, թե ինչպես է այսպիսի տեղեկությունների անտեսմամբ մարդուն հասցրել իր կյանքի համար վտանգավոր մի առողջական վիճակի:

Էդ. Հակոբյանի արարքն իր մեջ հանցագործության հստակ հատկանիշներ է պարունակում, որի առաջին իսկ զորեղ ապացույցը եղել է հանձնաժողովային դատաժշկական փորձաքննության եզրակացությունը, որի կապակցությամբ նա հենց ՆՈՒՅՆ օրը նշանակել է կրկնակի փորձաքննություն, որպեսզի չեզոքացնի իր դեմ այս՝ հանցագործության ապացույցը՝ մարդուն անմարդկային պայմաններում բանտարկության միջնորդություն հարուցելու եւ նրա առողջական վիճակը դատարաններին չբացահայտելու և նրա խափանման միջոցը փոփոխելու միջոցներ չձեռնարկելու համար:

Այսինքն, այս մարդը հստակ անձնական շահագրգռվածություն է ունեցել Ա. Սարգսյանի վերաբերյալ կրկնակի փորձաքննություն նշանակելու եւ Արթուրի մոտ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդությունների մասին փորձագետի դրական եզրակացությունը վերացնելու գործում՝ իր ծառայական լիազորությունները օգտագործելով ուղղակիորեն ծառայեցնելով իր անձնական շահերին՝ իր կողմից հանցագործության հատկանիշների ապացույցները վերացնելու նպատակով:

Այլ խոսքով, այդ Արթուրն է այս գործով մեղադրողն արդեն, այլ ոչ՝ ՀՔԾ-ն: ՀՔԾ-ն, ի դեմս «Սասնա Ծռեր» խմբի գործով քննչական խմբի ղեկավար Էդ. Հակոբյանի, ընդամենն ինքն իրեն պաշտպանելու խնդիր է հետապնդում:

Հայաստանյան արդարադատության դասական տարբերակ է, երբ մարդու՝ հանցագործություն կատարելու մեջ պնդման պայմաններում, նա շարունակում է քննել իր տուժողի գործը՝ նախաքննության մարմնի կարգավիճակում:

Ահա այն ամենը, ինչը քննությանը չվնասելու նկատառումներից ելնելով հրապարակում ենք սույն գործով՝ հանրային ուշադրությունը բավարարելու եւ որոշ հարցերում հստակություն մցնելու համար:

Սա չնչին մասն է Արթուրի գործով բազմաթիվ ուշագրավ նկատառումների, որոնք, ցավոք (դեռ) հրապարակել չենք կարող: Լրագրողներին խնդրում եմ այս կապակցությամբ մեզ կամ Արթուրի մյուս պաշտպաններին հարցեր չտալ. որքան հնարավոր ենք համարել, հրապարակել ենք»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
«Մենք սսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբի անդամներին՝ այս մարդը մեղսակից է դարձնում ձեզ իր գործած բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Հայաստանի տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան
«Գաղտնիք չի, որ Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հայկական հասարակության մեջ ներդրել են ադրբեջանական նարատիվներ»,-...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության...
Աղբյուր` Panorama.am
12:36
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա. Սուրեն Սարգսյան
«Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա, քանի որ ԱՄՆ դեպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցություններում, հեռանում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի. Ջեյմս Կարդեն
ԱՄՆ-Ռուսաստան քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը կարծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էսկալյացիայի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}