Կարող ա Շմայսն ավելի շատ ձայն հավաքի. Սեյրան Սարոյան
ՀՀԿ ռեյտինգային ցուցակում ընդգրկված է ԵԿՄ ութ անդամ, այդ թվում նաև գեներալ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սեյրան Սարոյանը՝ Արմավիրի մարզում: Նույն ընտրատարածքում ՀՀԿ ցուցակում է նաև նույն խմբակցությունից Առաքել Մովսիսյանը: Լրագրողների հարցին ի պատասխան, թե Ա. Մովսիսյանին համարո՞ւմ եք ձեզ մրցակից, Ս. Սարոյանն ասաց. «Իմ ընկերն է, մրցակից չեմ համարում, մեր մեջ ոչ մի կռիվ չկա: Կարող ա Շմայսն ավելի շատ ձայն հավաքի: Ժողովուրդն առաջադրված ութ թեկնածուից ում շատ ձայն կտա, նրան կողջունենք, կուղարկենք Ազգային ժողով՝ ծառայելու ժողովրդին»:
Նշենք, որ այսօր Առաքել Մովսիսյանին լրագրողները նույն հարցն էին ուղղել՝ Սարոյանին որպես մրցակից չի՞ տեսնում, նա ասել էր. «Մենք ընկերներ ենք, նման թեմա չկա»:
ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն ընդգրկված է ՀՀԿ համամասնական ցուցակում՝ 17-րդ համարն է:
«Նախագահն էլ ասաց իր ելույթում, որ ինքն է որոշել, որ պետք է գրվի իմ անունը, ես անձամբ ոչ ասել եմ, որ ուզում եմ լինել, ոչ էլ»,- ասուլիսին հայտարարեց Մանվել Գրիգորյանը:
ԵԿՄ համագումարում ունեցած ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասավորապես ասել է. «Եվ իմ իսկ նախաձեռնությամբ, բայց, անշուշտ, իր համաձայնությամբ, մենք այդ թիմում ներառել ենք նաև մեր հարգարժան գեներալին՝ Մանվել Գրիգորյանին՝ նրա փորձն ու անձնական ունակությունները հաշվի առնելուց բացի նաև որպես ակնառու խորհրդանիշ, որպեսզի վաղը, ովքեր էլ ընտրվեն Ազգային ժողովի պատգամավոր, իրենց յուրաքանչյուր նախաձեռնության, յուրաքանչյուր ելույթի ու քվեարկության ժամանակ, անգամ մի քանի բառանոց ռեպլիկի ժամանակ տեսնեն գեներալի հայացքը, որ մարմնավորումն է ազատամարտի և պարտադրանքն է մեր ապագա հաղթանակների»։
Հարակից հրապարակումներ`
- Շմայսը՝ լրագրողներին. Մի քայլ անեք, կարող է ընկնեք, մեռնեք
- Մանվել Գրիգորյան. «Սաղ երկիրը պե՞տք ա լիներ ռեյտինգայինում»
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան