Փաստաբանների հարցով Զոհրաբյան-Հովհաննիսյան հանդիպմանը կմասնակցի նաև Արթուր Օսիկյանը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը փետրվարի 20-ին կհանդիպի ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ քննարկելու ՔԿՀ-ներում փաստաբանների մուտքի հետ կապված մի շարք հարցեր:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը հաստատեց հանդիպման մասին ձեռք բերված պայմանավորվածությունը և տեղեկացրեց, որ հանդիպմանը կմասնակցի նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը:
«Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը պայմանավորվածություն է ձեռք բերել Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ երկուշաբթի հանդիպելու և հարցը քննարկելու վերաբերյալ», -ավելի վաղ Panorama.am-ին ասել էր ՓՊ մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը:
Հիշեցնենք՝ օրերս դեպքեր են գրանցվել, երբ քրեակատարողական հիմնարկներում խոչընդոտել են փաստաբանների մուտքը, խուզարկել նրանց և խոչընդոտել մասնագիտական գործունեությանը:
Փաստերի առթիվ Փաստաբանների պալատի նախագահը դիմել էր Արդարադատության նախարարին: Քրեակատարողական վարչությունից էլ արձագանքել էին կատարվածին: Այնուհետև նման վարքագծի դրսևորումներ արձանագրվել են նաև ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում՝ տարբեր փաստաբանների նկատմամբ:
Նկատենք, որ փաստաբան Մուշեղ Շուշանյանին «Արմավիր» ՔԿՀ վարչակազմն երեկ արդեն երկրորդ անգամ թույլ չէին տվել տեսակցել իր պաշտպանյալներ՝ Վարուժան Ավետիսյանին և Ժիրայր Սեֆիլյանին:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբաններին խոչընդոտելու հարցերով Արա Զոհրաբյանը կհանդիպի Արփինե Հովհաննիսյանի հետ
- Փաստաբանին խուզարկելու դեպքի կապակցությամբ ԱՆ ՔԿՎ-ն պարզաբանում է տարածել
- Փաստաբանը պաշտպանված է խուզարկությունից իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս. ՄԻՊ
- Փաստաբանների պալատը փաստաբան Շուշանյանի հարցով դիմել է արդարադատության նախարարին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան