Թրամփն ամերիկյան որոշ լրատվամիջոցների անվանել է ժողովրդի թշնամի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում ամերիկյան մի քանի ԶԼՄ-ների անվանել է ամերիկացի ժողովրդի թշնամի։ «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ խոսքը NBC, ABC, CBS, CNN հեռուստաալիքների և The New York Times թերթի մասին է։
«Կեղծ նորությունների լրատվամիջոցները (The New York Times, NBC, ABC, CBS, CNN)» հանդիսանում են ոչ թե իմ, այլ ամերիկացի ժողովրդի թշնամին»,-գրել է պետության ղեկավարը։
Թրամփը բազմիցս մեղադրել է ԶԼՄ-ներին ստահոդ լուրեր տարածելու մեջ՝ նշելով նաև տեղեկատվության արտահոսքերի անօրինականությունը։
The FAKE NEWS media (failing @nytimes, @NBCNews, @ABC, @CBS, @CNN) is not my enemy, it is the enemy of the American People!
— Donald J. Trump (@realDonaldTrump) February 17, 2017
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան