Երբեք չէի ցանկանում, որ իմ որդիները քաղաքական գործիչներ դառնան. Գալուստ Սահակյան
«Այդպես ենք որոշել բոլորս միասին: Չէի ասի, որ լուրջ փոփոխություններ են եղել, բայց պետք է լինեին փոփոխություններ, քանի որ նոր ընտրություններ են, նոր ճանապարհ ենք անցում»,- ԵԿՄ 11-րդ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ, ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ սկզբունքով է կազմվել ՀՀԿ համամասնական ցուցակը:
Հարցին, թե մի շարք նախկին պաշտոնյաներ ընդդիմադիր դաշինքներում են, ինչպե՞ս եք գնահատում նրանց հնարավորությունները, նա ասաց. «Ընտրությունների ընթացք է, յուրաքանչյուրն իր տեսակետն է ասում: Կարծում եմ, որ ինձանից սկսած որևէ մեկն իրավունք չունի միջամտելու այդ տեսակետներին: Իսկ երբ գնում ենք ընդհանուր ընտրություններին, այստեղ արդեն իշխանություն, ընդդիմություն չկա, ընտրություններից հետո նոր կպարզվի՝ ով է ընդդիմություն, իշխանություն»:
Անդրադառնալով իր որդու՝ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Արման Սահակյանի՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվելուն, Գ. Սահակյանն ասաց. «Երբեք չէի ցանկանում, որ իմ որդիները քաղաքական գործիչներ դառնան: Բայց, կարծում եմ, որ Արման Սահակյանը Աջափնյակում բավականին մեծ կարողություններ ունի, ընդհանրապես քաղաքում և մեր երկրում»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին