
Շմայսը՝ լրագրողներին. Մի քայլ անեք, կարող է ընկնեք, մեռնեք
Հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցում է ԵԿՄ համագումարին: Նա ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավորի՝ գեներալ Սեյրան Սարոյանի հետ տարածքային ցուցակով առաջադրված է Արմավիրում:
Լրագրողները Ա. Մովսիսյանից հետաքրարվեցին, արդյոք Սարոյանին որպես մրցակից չի՞ տեսնում,նա պատասխանեց. «Մենք ընկերներ ենք, նման թեմա չկա»:
Հարցին, թե ում ավելի շատ ձայն կտան արմավիրցիները, Առաքելյանը պատասխանեց.
«Ես ձեզ ասել եմ, մի քայլ անեք, կարող է ընկնեք, մեռնեք»: