Զիդան. «ՊՍԺ-ն հսկայական ներուժ ունի, սակայն մեկ խաղում հաղթանակը մրցանակ չի բերում»
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է կարծիքով, թե արդյոք «Բարսելոնի» նկատմամբ 4։0 հաշվով տոնած հաղթանակից հետո ՊՍԺ-ն համարվո՞ւմ է Չեմպիոնների լիգայի ֆավորիտ։
«Ակնհայտ է, որ ՊՍԺ-ն ի վիճակի է հաղթել Չեմպիոնների լիգայում։ Այդ թիմը հսկայական ներուժ ունի և ֆավորիտների շարքում է։ Սակայն ճանապարհը երկար է ու ծանր, բոլորի համար էլ դժվար կլինի գնալ մինչև վերջ։ Մեկ արդյունքը, եթե նույնիսկ այդքան տպավորիչ է, Չեմպիոնների լիգայում հաղթանակ չի բերում»,- Զիդանի խոսքերը մեջբերել է championat.com-ը։