Կոնտե. «Վստահ եմ, որ Կոստան ուզում է մնալ թիմում»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է հարձակվող Դիեգո Կոստայի հետ նոր պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Այս շաբաթ, ինչպես տեղեկացնում է championat.com-ը, «Sky Sports»-ը հաղորդել է, որ ակումբի բանակցությունները, միտված ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգմանը, առաջ են շարժվել, սակայն համաձայնագրի ոչ բոլոր կետերն են այս պահին համաձայնեցված։ Հիշեցնենք, որ իսպանացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2019 թ.։
«Ես ոչինչ չգիտեմ այդ իրավիճակի մասին։ Շատ կարևոր է կենտրոնանալ այն բանի վրա, ինչ կատարվում է հիմա, շատ չնայել առաջ։ Մրցաշրջանի վերջում կտեսնենք, թե ինչպիսին կլինի իրավիճակը։ Ես վստահ եմ, որ նա ուզում է մնալ թիմում, սակայն կարևոր է ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ կատարվում է հիմա, իսկ մեզ համար դա «Վուլվերհեմպտոնի» հետ խաղն է։ Մենք պետք է ձգտենք դուրս գալ հաջորդ փուլ»,- նշել է Կոնտեն։