Իշխան Զաքարյանը, Արթուր Աղաբեկյանը հրավիրված եղել են ԵԿՄ համագումարին. Մ. Գրիգորյան
ԵԿՄ անդամներ Իշխան Զաքարյանը, Արթուր Աղաբեկյանը հրավիրվել էին ԵԿՄ 11-րդ համագումարին, սակայն նրանք չեն ցանկացել մասնակցել,- համագումարից հետո լրագրողներին ասաց ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ԵԿՄ համագումարին ներկա չէին Իշխան Զաքարյանը, Արթուր Աղաբեկյանը, ինչպես նաև ԵԿՄ վարչության նոր կազմում նրանք չկան, իրենց կա՞մքն է:
«Մենք երկուսին էլ, որպես վարչության անդամներ, ուղարկել էինք մանդատներ, համագումարի օրակարգը: Եթե մենք չուզենայինք էլ ընտրել իրենց, իրենք պետք է գային համագումարին ու ներկա լինեին: Մնացած շարունակությունն իրենցից հարցրեք»,- ասաց գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:
Նշենք, որ ԵԿՄ անդամ, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավարն է:
Հարակից հրապարակումներ`
- ԵԿՄ վարչության նախագահ վերընտրվեց Մանվել Գրիգորյանը
- ԵԿՄ-ի նախագահությունը կազմվեց. Իշխան Զաքարյանը չվերընտրվեց
- Մանվել Գրիգորյան. Եթե ուզում ենք պատերազմ չլինի, թշնամուց ուժեղ բանակ պետք է ունենանք
- Մանվել Գրիգորյան. «Սաղ երկիրը պե՞տք ա լիներ ռեյտինգայինում»
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում