«Միայնակ գայլը» արդեն երկու օր հացադուլի մեջ է
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը, որը հայտնի է Միայնակ գայլ անվանումով, երդեն երկու օր է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել՝ ի պաշտպանություն «հաց բերող» Արթուր Սարգսյանի։ Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը։
«Իր դիմումում Արայիկ Խանդոյանը նշել է, որ ցանկանում է իր քայլով աջակցել Արթուր Սարգսյանին, իր եղբորը՝ Արարատ Խանդոյանին, որի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում, ինչպես նաև փորձում է այդ քայլով աջակցել Ներսես Պողոսյանին ու Սարի թաղի գործով կալանքի տակ բոլոր գտնվողներին», -փոխանցեց Արայիկ Պապիկյանը։
Փաստաբանի խոսքով, Խանդոյանն ասում է, թե չի կարող հանդիպել, խոսել Արթուր Սարգսյանի հետ, բայց գոնե այս քայլով կարող է զորակցել նրան։
Պապիկյանը տեղեկացրեց, որ երեկ է հանդիպել իր պաշտպանյալի հետ, տեղեկացել, որ ոչ առողջական, ոչ էլ պահման պայմանների հետ կապված գանգատներ չունի։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան