Պոգբա. «Եղբոր դեմ խաղալը կախարդական բան է»
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մեկնաբանել է «Սենթ Էթիենի» նկատմամբ 3։0 հաշվով տոնած հաղթանակը Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը խաղացել է իր հարազատ եղբոր՝ Ֆլորենտինի դեմ, որը «Սենթ Էթիենի» պաշտպաններից մեկն է։
«Ֆլորենտինի դեմ խաղալն ինչ-որ կախարդական բան է։ Նրան խորհուրդ տվեցի վայելել պահը, քանզի նման բան ամեն օր չի պատահում։ Չէի կարողանում հավատալ, որ խաղում ենք իրար դեմ։
3։0 հաշվով հաղթանակի շնորհիվ մեզ համար հեշտ կլինի Ֆրանսիայում, բայց, միևնույն է, դիմակայության ելքը դեռ վճռված չէ»,- Պոգբայի խոսքերը մեջբերել է championat.com-ը։