Ռոնալդուն ու Ջոլին կարող են նկարահանվել թուրքական սերիալում
Թուրքական «Կյանքի կամուրջ» սերիալը հետաքրքրել է մեծ աստղերին։ Մադրիդյան «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն և հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին ցանկություն են հայտնել նկարահանվել այդ սերիալում։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
Սերիալի սյուժեն պատմում է սիրիական փախստական ընտանիքի մասին, որը հանգրվան է փնտրում Թուրքիայում։ Այդ սերիալի նկարահանումները կսկսվեն մարտին։ Պլանավորվում է նկարահանել 3 սեզոն։
Ֆիլմի տնօրեն Էյուպա Դիրլիկի խոսքերով՝ Քրիշտիանու Ռոնալդուն ու Անջելինա Ջոլին լրջորեն են հետաքրքրված այդ նախագծով։