Սերժ Սարգսյան. ՀՀԿ-ն գալիք ընտրություներին ներկայանալու է պինդ թիմով
«Այսօր Հայաստանը կանգնած է լուրջ վերափոխման, կերպարանափոխման շեմին: Իրականացնում ենք դեպի խորհրդարանական կառավարում անցնելու պրոցեսը: Մենք պարտավոր ենք այդ անցումն անցկացնել անցնցում: Այս ընթացքոմ մենք նաև պարտավոր ենք երաշխավորել կայունություն, օրինականություն»,-ԵԿՄ 11-րդ համագումարում ունեցած ելույթում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարը նշեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գալիք ընտրություներին ներկայանալու է պինդ թիմով, գործիչներով, ովքեր ժողովրդի քվեն ստանալու դեպքում պատրաստ են լինելու Մոսկվայի, Բրյուսելի, Վաշինգտոնի ամբիոններից, բոլոր հնարավոր, անհնար հարթակներից տեղ հասցնել ՀՀ ձայնը:
«Նրանք պատրաստ են լինելու ամենօրյա աշխատանքով Սահմանադրությունը կյանք դարձնել: Նրանք մարդկանց չեն խաբելու, չեն ասելու, որ մեկ տարի հետո Հայաստանը դարձնելու են դրախտ, չեն ասելու, որ եթե քվեն տաք իրենց, իրենք մեր ժողովրդի հոսանքն ու գազն անվճար են տալու, չեն ասելու, որ մենք երիտասարդին բանակ չենք տանալու: Նրանք ասելու են այն, ինչ ի վիճակի են լինելու անել, ասելու են, որ ամեն օր մեր երկիրն առաջ են տանելու: Մենք այդ ընտրություններին գնում ենք քաջածանոթ մարդկանցով, բայց իրականում նոր թիմով, այդ թիմի ձայնը շատ բարձր է հնչելու»,- ասաց ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանը նշեց, որ իր նախաձեռնությամբ, բայց, անշուշտ, Մանվել Գրիգորյանի համաձայնությամբ, թիմում ներառել են նաև գեներալին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին