«Ալաշկերտն» առաջին մարզումն անցկացրեց Սանտա Բարբարայում
Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտն» առաջին մարզումն է անցկացրել` ամերիկյան ուսումնամարզական հավաքի շրջանակներում: Քանի որ եղանակային պայմանները չափազանց անբարենպաստ էին (անձրև էր տեղում քամու ուղեկցությամբ), մարզումը տեղափոխվել է արհեստական խոտածածկով խաղադաշտ: Այս մասին տեղեկացնում է ակումբի լրատվության բաժինը:
Նշվում է, որ Սանտա Բարբարայում Հայաստանի չեմպիոնին է միացել և թիմում փորձաշրջան կանցնի 28-ամյա հարձակվող Լեստեր Ստեֆան Պելտիերը, ով Տրինիդադ Տոբագոյից է և հանդես է եկել իր երկրի տարբեր տարիքային հավաքականներում, ինչպես նաև ազգային հավաքականում: Նրա վերջին ակումբը եղել է բելգիական «Մասմեխելենը»:
Հիշեցնենք, որ այսօր, Երևանի ժամանակով 22:30-ին, «Ալաշկերտը» կանցկացնի ամերիկյան մրցաշրջագայության առաջին հանդիպումը՝ մրցելով «Լոս Անջելես Գալաքսիի» հետ: Այդ հանդիպումը տեղի կունենա «Վեսթ Մոնտ Քոլլեջ» խաղադաշտում: