Արթուր Ոսկանյան. «Յուրաքանչյուր սայթաքման դեպքում կա ֆուտբոլիստ, ով կզբաղեցնի մյուսի տեղը»
«Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը գոհ է Անթալիայում ընթացող ուսումնամարզական հավաքից: Թիմ արդեն անցկացրել է ստուգողական 3 հանդիպում և, մարզչի խոսքերով, ֆուտբոլիստների ֆիզիկական և ֆունկցիոնալ վիճակը բավարար է: Այս մասին Ոսկանյանը պատմել է`ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում:
«Ե՛վ եղանակային պայմանները և խոտածածկը շատ լավն են: Թիմում շատ լավ մթնոլորտ է: Վերջին խաղերում գրեթե բոլոր ֆուտբոլիստներն 90 րոպե խաղացին և ֆուտբոլիստների ֆիզիկական ու ֆունկցիոնալ վիճակը բավարար է: Ունենք դեռ երկու խաղ և կբարելավենք դեռևս: Ընդհանուր առմամբ` թիմն ունի ձեռագիր, յուրաքանչյուր խաղացող գիտի, թե ինչ պետք է անի խաղադաշտում»,- ասել է Ոսկանյանը:
Խոսելով թիմի նորեկ դարպասապահ Արամ Հայրապետյանի մասին` մարզիչը փաստել է, որ ինչպես և մյուս խաղային դիրքերում, այստեղ ևս կա ուժեղ մրցակցություն և նրանք կլրացնեն միմյանց:
«Մոլդովական թիմի դեմ խաղում էին վեց ամիս առաջվա «Բանանց-2»-ի հիմնական կազմի ֆուտբոլիստները: Նրանք արդեն մեծ քայլ են կատարել առաջ ու կարող են պայքարել հիմնական կազմում խաղալու համար: Մեր ֆուտբոլիստներն էլ գիտեն, որ յուրաքանչյուր սայթաքման դեպքում կա ֆուտբոլիստ, ով կզբաղեցնի իր տեղը:
Մրցակցությունը շատ մեծ է և երիտասարդները հասկանում են, որ իրենց ցանկացած հնարավորությունը պետք է օգտագործեն: Առաջին կազմի ֆուտբոլիսնտերն էլ գիտեն, որ կան երիտասարդներ, ովքեր ամեն պահի սպասում են իրենց հնարավորությանը»,- ասել է Ոսկանյանը: