Կասիլյաս. «Իտալական ֆուտբոլը 2-րդ Բուֆոն չի ունենա»
Պորտուգալական «Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը կարծում է, որ Ջանլուիջի Բուֆոնն աշխարհի ամենալավ դարպասապահներից մեկն է` իր հետ միասին: Այս մասին տեղեկացնում է «Euro-Football»-ը:
«Իտալական ֆուտբոլն այլևս չի ունենա 2-րդ այնպիսի դարպասապահ, ինչպիսին Ջիջի Բուֆոնն է: Եվրոպայում, ինչպես նաև ամբողջ աշխարհում նա համարվում է բոլոր ժամանակների լավագույն դարպասապահներից մեկը:
Միշտ էլ հանդիպել ենք ուրախ և առողջ մրցակցության պայմաններում: Մենք գնահատում ենք մեկս մյուսին և միմյանց դեմ խաղալը մեզ համար միշտ էլ հաճելի է»,- ասել է Կասիլյասը: