Անդեր Էրրերա. «ՄՅու»-ն կարող է գոհ լինել գործի նկատմամբ իր վերաբերմունքից»
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Էրրերան մեկնաբանել է «Բլեքբեռնի» նկատմամբ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի արտագնա խաղում 2։1 հաշվով տոնած հաղթանակը՝ նշելով, որ թիմը մտադիր է այս մրցաշրջանում պաշտպանել կոչումը։
«Ցածր լիգաների մրցակիցներն Անգլիայի գավաթի խաղարկության խաղերում լիարժեք նվիրվում են խաղադաշտում։ Սակայն «ՄՅու»-ն պետք է գոհ լինի գործի հանդեպ իր վերաբերմունքից, որովհետև լրջորեն ենք վերաբերվում այս մրցաշարի հանդիպումներին, քանզի կրում ենք գործող հաղթողի կոչումը։ Բոլորս էլ ուզում ենք կրկին հաղթել «Ուեմբլիում» կայանալիք եզրափակչում։ Այսօր թիմի ոչ բոլոր կարևոր խաղացողներն էին խաղադաշտում, սակայն մենք հասանք հաղթանակի»,- Էրրերայի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։