Բագրատյան. Ես կարող եմ խոսել միայն իշխող կոալիցիայի դեմ
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանը դժվարանում է ասել, թե ովքեր են լինելու իրենց մրցակիցները առաջիկա ընտրություններում:
«Իհարկե, մրցակիցներ տեսնում եմ: Բայց եթե հիմա ասեմ մեկի անունը, էն մեկը կասի՝ ինձ ինչի՞ չես ասում»,-մանրամասնեց նա:
Նրա խոսքով, բոլոր նրանք, ովքեր հայտարարում են իրենք ընդդիմություն են, իրենք դա չեն վիճարկելու, ոչ ոքի վատ բան չեն ասելու:
«Ես կարող եմ խոսել միայն իշխող կոալիցիայի դեմ՝ Հանրապետական+ Դաշնակցություն, որովհետև նրանք ընդդիմություն չեն»,-ասաց Բագրատյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան