Ընտրություններ Արցախում. Ժամը 17.00-ի դրությամբ հանրաքվեին մասնակցել է 65439 քաղաքացի
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այսօր առավոտյան մեկնարկած Սահմանադրական հանրաքվեին ժամը 17.00-ի դրությամբ մասնակցել է 65.439 մարդ կամ քվեարկության իրավունք ունեցողների՝ 63.68%-ը: Այս մասին հայտնում են ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովից:
Ինչպես տեղեկանում ենք, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թվից՝ 102.757 վերջին տվյալներով հանրաքվեին մասնակցել է 65.439 քաղաքացի:
Առավոտյան 8.00-ից ԼՂՀ տարածքում և Երևանի ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում բացվել են Արցախի Սահմանադրական հանրաքվեի 280 ընտրական տեղամասերը: Ընտրական գործընթացը դիտարկվում է 100-ից ավել միջազգային դիտորդների, տեղական դիտորդների և ավելի քան 40 ԶԼՄ-ների շուրջ 80 ներկայացուցիչների կողմից: